MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 202
չէին իրականացվում, ինչպես նաև աշխատավարձի սահմանմանը ողջ
զինվորական անձնակազմի համար, որը լիովին նորույթ էր թուրքական
բանակի համար 10 :
Գոլցը իր բնագավառում կարողացավ ավելի լուրջ հաջողու-
թյուններ արձանագրել, քան գերմանական ռազմական առաքելության
որևէ այլ գործիչ: 1880-ական թթ. վերջերին թուրքական ռազմական
դպրոցներում՝ հատկապես մայրաքաղաքային, ուսուցման իրականաց-
ման և ներքին կարգապահության մակարդակի աստիճանը գրեթե
հասել էր կատարյալի: Բավականին ավելացավ ռազմական դպրոց-
ներում սովորողների թվաքանակը 11 :
Թուրքական բանակի վերակազմակերպման իրենց բազմաթիվ
ծրագրերում գերմանացի սպաները համառորեն պնդում էին թուրքա-
կան բանակի վերազինման համատեղելիության մասին, որպեսզի նրա
կազմում տարբեր համակարգերի և տրամաչափերի զինատեսակներ
չլինեն 12 : Գերմանացի սպաները աստիճանաբար կարողացան թուրքա-
կան կառավարության և սուլթանին ներշնչել ռազմամթերքի խոշոր
գնումները արտասահմանում իրականացնելու գաղափարը: 1885-1886
թթ. նրանք գերմանամետ Ալի-Սաիբ փաշայի օժանդակությամբ գեր-
մանացի գործարաններին հանձնեցին այդ պատվերների ճնշող մեծա-
մասնությունը 13 :
Գոլցի առաջարկությամբ սուլթանը մեծ վեզիրի և ֆինանսների
նախարարի գլխավորությամբ ստեղծեց հանձնաժողով, որը պետք է
զբաղվեր զենքի ձեռք բերման համապատասխան միջոցների հայթայ-
թմամբ 14 : Գերմանացի դիվանագետները և զինվորականները, արտաքին
քաղաքական ճգնաժամը օգտագործելով, որը առաջացել էր Անգլիայի և
Ռուսաստանի միջև Թուրքիայում ազդեցության գոտիների ամրա-
պնդման համար, 1885 թ. կատարեցին առաջին պատվերները: Գեր-
մանացի սպաները ձգտում էին նեղուցների և Ստամբուլ տանող ցա-
Նույն տեղում, էջ 114:
Izzet-Pascha, Denkwüdigkeiten des Marschalls Izzet-Pascha, Leipzig, 1927, S. 96-97.
12 C. von der Goltz-Pascha, նշվ. աշխ., էջ 125:
13 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում օսմանյան բանակի կրած
պարտությունից հետո թուրքական բանակի ռազմամթերքի մեծ մասը ոչնչաց-
վել էր և նրանք ստիպված էին այն վերստին ձեռք բերել: Այդ իսկ պատճառով,
1880-ական թթ. կեսերից սկսած թուրքական կառավարության զինամթերքի
պատվերները անչափ մեծ էին: C. von der Goltz-Pascha, նշվ. աշխ., S. 125.
14 C. von der Goltz-Pascha, նշվ. աշխ., էջ 128:
10
11
202