MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | 页面 201
քելության անդամ ժամանեց Ստամբուլ 7 : Թուրքիայում գտնվող ռազմա-
կան առաքելության կազմում Գոլցի ընդգրկումը միանգամայն կան-
խամտածված բնույթ էր կրում, որը թույլ է տալիս ավելորդ անգամ
ընդգծել, թե գերմանական կառավարությունը ինչպիսի մեծ նշանակու-
թյուն էր տալիս Թուրքիային 8 :
Ժամանելով Ստամբուլ՝ Գոլցը անմիջապես ձեռնամուխ եղավ
թուրքական բանակի բարեփոխման գործընթացի իրականացմանը
որպես գերմանական ռազմական առաքելության փաստացի ղեկավար:
Նա կոչումով ցածր էր գնդապետ Կյոլներից, բայց, վերջինիս հաճա-
խակի հիվանդանալու պատճառով, և հատկապես ռազմական գիտե-
լիքների պակասը Գոլցի համեմատությամբ, թույլ չէր տալիս գնդա-
պետին մրցակցության մեջ մտնել Գոլցի հետ: 1885 թ. նոյեմբերին՝
Կյոլների մահվանից հետո, Գոլցը պաշտոնապես ստանձնեց գերմանա-
կան ռազմական առաքելության ղեկավարությունը 9 :
Թուրքիայում գտնվելու առաջին երեք տարիների ընթացքում
Գոլցը ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի ռազմական դպրոցների լիա-
կատար վերափոխման գործընթացին: Կազմվեցին նոր ուսումնական
ծրագրեր, գերմանական օրինակով հրատարակվեցին նոր դասագրքեր,
վերացվեց մարմնական պատիժները, ներառվեց ֆիզիկական նախա-
վարժանքը և կանոնավոր բուժզննությունը: Դպրոցում իրականացվում
էր ներքին ծառայություն: Հստակ ուշադրություն էր հատկացվում
գործնական պարապմունքներին՝ դաշտային ծառայությունը, կրակա-
դաշտերում կրակային պատրաստությանը, որոնք նախկինում գրեթե
C. von der Goltz-Pascha, Denkwürdigkeiten, , Berlin, 1929, S.82; Տե´ս C. Goltz-
Pascha, Bilder aus der türkischen Armee, Militer-Wochenblat, 1897, № 38, S. 1152.
Արդեն 1880-ական թթ սկզբներին նա հայտնի էր որպես ռազմական պատմիչ:
Նապոլեոնյան, 1870-1871թթ. ֆրանկո-պրուսական պատերազմի վերաբերյալ
մի շարք աշխատությունները, հատկապես «Զինված ժողովուրդ» վերջին աշխա-
տությունը հրատարակվել է 1883թ. և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն,
իսկ 1886 թ.՝ ռուսերեն: Տե´ս Гольц К., Вооруженный народ, СПБ, 1886.
8 Ֆոն դեր Գոլցի տեսական և գաղափարական-քաղաքական ծրագրերը, ռազ-
մական ոլորտի մտահաղացումները մանրամասն նկարագրված են Лешенский
Л. М., Банкротство боенной идеологи германских империалистов, М., 1951, с.
159-170.
9 Schmiterlöw B., AusdemLeben des Generalfeldmarschalls Freiher von der Goltz-
Pascha, Berlin und Leipzig, 1926, S. 109-110. C. von der Goltz-Pascha, նշվ. աշխ., S.
136.
7
201