MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 200
թյունները կանխելու համար, քանի որ Աբդուլ Համիդի կառավարման
տարիներին առկա էին մի շարք ժողովուրդների և ազգերի անհնազան-
դություններ ու կառավարական ուժերի դեմ զինված ազգային ազա-
տագրական պայքար:
Բանակի վերակազմակերպման ձգձգումները պայմանավորված
էին բանակի բարեփոխումների և վերազինման ուղիների փնտրտուքով,
ինչպես նաև ռուս-թուրքական վերջին պատերազմում ջախջախվելուց
հետո թուրքական ֆինանսների ճեղքվածքով: 1878 թ. պաշտպանության
նախարար նշանակված Օսման փաշան դեմ էր բանակի արմատական
վերափոխումներին: Այսպիսին էին Թուրքիայում զինված ուժերի վի-
ճակը 1882 թ. գերմանական ռազմական առաքելության Ստամբուլ ժա-
մանելու պահին 5 :
Թուրքական բանակի վերակազմակերպման գործում գերմա-
նացի սպաներն իրենց գործունեության առաջին տարիներին՝ 1882-
1884 թթ., հասան նկատելի հաջողությունների: Չնայած այդ ամենի,
պրուսական բանակի օրինակով թուրքական բանակի վերափոխմանը
կտրուկ դեմ արտահայտվեց պաշտպանության նախարար Օսման
փաշան 6 :
Արդյունքում, Կյոլերի գլխավորած ռազմական առաքելության
գրեթե բոլոր ծրագրերը, ընդհուպ մինչև նրա մահը, հաջողությամբ
գործի դրվեցին: Գերմանացիներին այս ընթացքում հաջողվեց հասնել
նրան, որ թուրքական բանակում մտցվեց հստակ զորակոչային տարիք
և ավելացվեցին որոշ զորատեսակներ, դրանց հետ կապված գումար-
տակներ ստեղծվեցին: Հետագայում այդ ամենը զարգացվեց և ավելի
ընդլայնվեց Կոլմար ֆոն դեր Գոլցի կողմից, որը ստանձնել էր Թուր-
քիայում գերմանական պատվիրակության ղեկավարի պարտականու-
թյունները:
Գերմանական գլխավոր շտաբի մայոր Կոլմար ֆոն դեր Գոլցը
1883 թ. կեսերին որպես Թուրքիայում գերմանական ռազմական առա-
5 Von H. A. (Albertall), Die türkische Wehrmacht, und die Armeen der Balkanstaaten:
Bulgarien, Griechenland, Rumänien, Serbien und Montenegro, Wien, 1892, S. 10.
6 Գոլցի վկայությամբ Օսման փաշան հանուն բարեփոխումների դադարեցման
մտադիր էր նաև գահընկեց անել նաև սուլթանին և այդ առումով նույնիսկ
վճռական էր տրամադրված: Սակայն վերջինիս հետ մի քանի հանդիպումները
մեղմեցին իրավիճակը: Տե´ս C. Von der Goltz-Pascha, Denkwürdigkeiten, S.209.
200