MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 199

Օ. Բիսմարկին անհրաժեշտ էր Թուրքիա ուղարկվող ռազմական առաքելության նպատակահարմարության հարցի հետ կապված համոզել Վիլհելմ 1-ին կայսրին: Կայսրը, որը միշտ ձգտում էր սերտ հարաբերություններ պահել Հոհենցոլլերների և Ռոմանովների միջև, դեմ էր կանցլերի հակառուսական գործունեությանը: Հատուկ զեկույցով Բիսմարկը ներկայացնում էր, թե ինչ նշանակություն կունենա Գեր- մանիայի համար Թուրքիա ուղարկվող գերմանական սպայական առաքելությունը: Կանցլերը ընդգծում էր, որ ամրապնդվելով Թուրքիա- յում, Գերմանիան նոր նախադրյալներ կստանա իր ազդեցությունը ուժեղացնելու տարածաշրջանում: Վերջինս շեշտում էր, որ Բոսֆորում գտնվող գերմանական սպաներն արժեքավոր իրազեկողներ կլինեն այնպիսի կարևոր դիվանագիտական իրադարձությունների կենտրո- նից, ինչպիսին Ստամբուլն էր 3 : 1881թ. դեկտեմբերին Աբդուլ Համիդը հատուկ պատվիրակություն ուղարկեց Բեռլին, որը գլխավորում էին սուլթանի մտերիմ շրջապատի անձինք՝ Ալի Նիզամ փաշան և Ռաշիդ բեյը: Այս պատվիրակության նպատակն էր հասնել նրան, որ գերմանացի սպաները հատուկ պատ- վիրակության միջոցով ժամանեին Ստամբուլ 4 : Աբդուլ Համիդին անհրաժեշտ էր վերականգնել բանակի մար- տունակությունը, որը մարտերում կորցրել էր ողջ ռազմամթերքը և բարոյալքված էր կրած պարտություններից: Բացի այդ, բանակի ար- դիականացման և վերազինման հարցով Թուրքիայում, առանց ար- տաքին օժադակության պայմանների, կարող էին զբաղվել միայն մի քանի տարի անց, այն էլ այն դեպքում, եթե երկրի արտաքին և ներքին կյանքում բարդություններ չլինեին: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ թուրքական ղեկավարությունը ի վիճակի չէր իրականացնել բանակի վերականգնման և բարեփոխման գործընթաց, ուստի վերջինիս պետք էր արտաքին միջամտություն՝ բանակը վերակազմակերպելու համար: Այն խիստ անհրաժեշտ էր երկրի ներքին կյանքում առկա խռովու- Erinnerungenausdem Leben des Botschafters Joseph Maria von Radowitz, 2 Bde, Stuttgart, Berlin und Leipzig 1925, S. 221. 3 Holborn H., նշվ. աշխ., էջ 12, 228: 4 «Die Grosse Politik der Europäischen Kabinete, 1871-1914». Sammlungen der diplomatischen Akten des Auswärtigen Amtes, Bd. III, Berlin 1922, Doc. № 671, S. 403. Տե´ս մանրամասն նշված փաստաթղթի տողատակում զետեղված տեղեկա- տվությունը: 199