MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 198
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ՀՊՄՀ)
1882-1895 ԹԹ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքական բանակի բարեփոխման անհրաժեշտությունը ի
հայտ եկավ հատկապես 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազ-
մում Թուրքիայի պարտությունից հետո, որով բացահայտվեց թուր-
քական բանակի ողջ հետամնացությունը և վերջինիս սպայական
կազմի կատարյալ անպատրաստականությունը, ժամանակի պահանջ-
ներին համապատասխան մարտեր վարելու անկարողությունը 1 : Աբդուլ
Համիդը, թեկուզ խուսափելով զանգվածային նորարարություններից,
այնուամենայնիվ, գիտակցում էր, որ իրականացնելով բանակի արդիա-
կանացում՝ կկարողանա հետագայում պայքարել ոչ միայն երկրի ներ-
սում ծագած ազգային ազատագրական շարժումների դեմ, այլև ար-
տաքին պատերազմի դեպքում ջախջախիչ պարտություն չի կրի, ինչը
կարող էր բախտորոշ լինել ինչպես իր գահի, այնպես էլ Օսմանյան
կայսրության գոյատևման համար:
Թուրքական բանակի արդիականացման նպատակով գերմանա-
կան ռազմական առաքելության Թուրքիա մեկնելու բանակցություն-
ները Բեռլինի և Ստամբուլի միջև սկսվեցին 1880 թ. մայիսին: Թուր-
քիայում գերմանական արտաքին գործերի լիազոր ներկայացուցիչ
Պաուլ ֆոն Հացֆելդը (Paul Gustav Graf von Hatzfeldt) հանձնեց Օտտօ
ֆոն Բիսմարկին Աբդուլ Համիդի պաշտոնական դիմումը՝ առաջարկե-
լով թուրքական բանակի վերակազմակերպման համար գործուղել գեր-
մանական սպաների 2 :
Бобриков Г., Записки, СПБ 1913, с. 165-169.
Holborn H., Deutschland und die Türkei 1878-1890, S. 10. Հոլբորնը (Holborn H.,
Deutschland und die Türkei 1878-1890, Berlin 1926) բանակցությունների սկսման
ամսաթիվը բաց է թողել և նշում է, որ այն սկսվել է 1880-ականների կեսերին:
Ուստի մենք հիմնվում ենք ֆրանսիական փաստաթղթերում առկա տեղեկու-
թյունների վրա և փաստաթղթում նշվում է մայիս ամիսը, որը համընկնում է
նաև Ռադովիցի հայտնած տեղեկության հետ: Վերջինս հայտնում է, որ Թուր-
քիա գերմանացի սպաներ ուղարկելու համար բանակցությունները սուլթանի
հետ սկսվեցին մայիսի կեսերին: Տե´ս Holborn H., Aufzeichnungen und
1
2
198