MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 196
Կատարի միջև 29 , իսկ դեռևս 2015 թ. դեկտեմբերին ՍԱԹ-ի նախաձեռ-
նությամբ ստեղծված Իսլամական ռազմական հակաահաբեկչական
դաշինքի (The Islamic Military Counter Terrorism Coalition) պաշտպանու-
թյան նախարարները, որի անդամակցում են մոտ քառասուն պետու-
թյուններ, Էր-Ռիյադում մայիսի 26-ին գումարեցին առաջին գագաթա-
ժողովը 30 ։
Այսպիսով, եթե նախկինում Կատարի և Իրանի որոշակի մեր-
ձեցումը մտահոգում էր ՍԱԹ-ին, ապա Կատարի շրջափակումից հետո
երկկողմ հարաբերությունները նոր փուլ մտան։ Կատարում բացվեց մի
նոր ու հսկա նավահանգիստ, որը կոչված է դառնալու Իրանի ծովային
դարպասը: Այս հանգամանքը, բնականաբար, կնպաստի երկկողմ
ապրանքաշրջանառության մեծացմանը 2022 թ․ Կատարում անցկաց-
վելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ։ Բացի այդ, Թեհ-
րանը տրամադրել է իր օդային տարածքը կատարական օդանավերին և
մասնավորապես Qatar Airways-ին՝ չվերթներ իրականացնելու հա-
մար 31 ։
Կատարի, Թուրքիայի և Իրանի դաշինքը ստեղծում է ուժերի նոր
հաշվեկշիռ Մերձավոր Արևելքում՝ բացահայտ կերպով ձեռնոց նետելով
տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գերակա դիրքերին։ Կատա-
րին առաջարկված վերջնագիրը ոչ միայն լուրջ մարտահրավեր էր այդ
երկրի ինքնիշխանությանը, այլև ուղղված էր տարածաշրջանում Իրանի
և Թուրքիայի ազդեցության դեմ։ Կատարի և Սաուդյան Արաբիայի ու
նրանց դաշնակիցների միջև սկիզբ առած առճակատումը նաև բան-
կային՝ ֆինանսավարկային պատերազմ էր, որն ի ցույց է դնում մրցակ-
ցությունը առհասարակ տարածաշրջանում 32 : Ճգնաժամի պատճառ-
ները անմիջական կապ ունեն նաև Կատարում, ՍԱԹ-ում և ԱՄԷ-ում
իշխանության եկած նոր՝ երիտասարդ և հավակնոտ առաջնորդների
հանգամանքի հետ, որոնք դարձել են իրենց երկրների արտաքին
քաղաքականության նոր ուղենիշներ գծող ճարտարապետները: Այդ
Turkey, Iran and Qatar sign new trade-transport agreement,
https://www.middleeastmonitor.com.
30 Closing Declaration of the Inaugural Meeting of the IMCTC Ministers of Defense
Council, https://imctc.org.
31 Qatari flights to use Iran’s airspace, https://en.mehrnews.com.
32 Ласкарис Ф., Катар - Саудовская Аравия: война в финансово-кредитной сфере,
13 октября, 2017, http://www.iimes.ru/?p=38353.
29
196