MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 195
Կատարը հաջողությամբ կարողացավ հակազդել քառյակի
ճնշումներին նաև քարոզչական պատերազմը գրագետ վարելու շնոր-
հիվ 25 ։ Որոշ տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում
Կատարը փիար (PR) ակցիաների վրա ծախսել է 1.5 միլիարդ ամե-
րիկյան դոլար, որի նպատակը ահաբեկչության հետ Կատարի կապերը
հերքելն էր։ Նշենք, որ Կատարի և քառյակի հարաբերությունների
կարգավորման խնդիրներով ԱՄՆ-ում զբաղվել է նախկին պետքար-
տուղար Ռեքս Թիլերսոնը, որը մինչ այդ պաշտոնը լքելը՝ 2018 թ․
մարտը, այդ առաքելության մեջ այդպես էլ չհաջողեց 26 : ԱՄՆ-ի միջ-
նորդությունը ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, կարելի է ասել,
սպառել է իրեն։ Չհաջողեց նաև Քուվեյթի նախաձեռնությունը 27 ։ Այդ
մասին եղավ Քուվեյթի պաշտոնական հայտարարությունը 28 :
Այսպիսով, Կատարը կարողացավ դիմակայել Սաուդյան Արա-
բիայի և դաշնակիցների հակազդեցությանը իր բազմաթիվ ռեսուրսների
շնորհիվ։ Կատարի ճգնաժամը նպաստեց Մերձավոր Արևելքում թե՛
Թուրքիայի և թե՛ Իրանի դիրքերի ամրապնդմանը, որի դեմ այդքան
հետևողականորեն պայքարում էր տարածաշրջանում գերակայության
ձգտող Սաուդյան Արաբիան։ Դեռևս 2015 թ․ Սաուդյան Արաբիան և նրա
դաշնակիցները, այդ թվում՝ Կատարը, ներքաշվեցին եմենական ճգնա-
ժամի մեջ, որպեսզի հակազդեն Իրանի առաջխաղացմանը, սակայն՝
անարդյունավետ: Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան և նրա
դաշնակիցները ձախողվեցին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում
Իրանի դիրքերին շոշափելի վնաս հասցնելու հարցում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա պետք է ասել, որ եթե
Իրանը ՍԱԹ-ի համար թշնամի է, ապա Թուրքիան տարածաշրջանում
նրա հիմնական մրցակիցն է։ Նշենք, որ 2017 թ. նոյեմբերի վերջին Մեր-
ձավոր Արևելքում տեղի ունեցան երկու մրցակցային գործընթացներ։
Թեհրանում ստորագրվեց առևտրային գործարք Իրանի, Թուրքիայի և
25
Кузнецов А., Катарский кризис: год спустя, 15 июня, 2018,www.iimes.ru.
Top U.S. diplomat ends talks in Gulf; no sign Qatar crisis resolved,
https://www.reuters.com.
27 Kristin Smith Diwan, Qatar’s Domestic Agenda and the Gulf Crisis, February 25,
2018, ttps://www.lawfareblog.com․
28 Kuwait: Not resolving GCC crisis is destructive to region,
https://www.aljazeera.com.
26
195