MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 194
տարի դեմ պատերազմ վարել այդ գործոնը շրջանցելով։ 2018 թ․ փետր-
վարին Կատարի պաշտպանության նախարար Խալեդ բին Մուհամմադ
Ալ-Ատիյան հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ծրագրել
էին ռազմական միջամտություն իրականացնել Կատարում՝ իշխանա-
փոխության նպատակով, որին խանգարեց Կատարում գտնվող թուր-
քական ռազմաբազան: Այն, ի դեպ, սկսել էր կառուցվել դեռևս 2014 թ․
սաուդա-կատարական առաջին լուրջ առճակատումից հետո։ Նշենք
նաև, որ Կատարը վերջին շրջանում մեծացրել էր նաև ռազմական
բյուջեն՝ մրցակցելով Սաուդյան Արաբիայի հետ 22 ։
Հատկանշական է, որ հունիսի 6-ին Le Monde-ը մի տեղեկություն
հրապարակեց, ըստ որի՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին
Սալմանը նամակ էր գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնին՝
տեղեկացնելով, որ եթե Կատարը գնի ռուսական С-400 զենիթահրթի-
ռային համակարգեր, ապա սաուդական հակաօդային պաշտպա-
նության ուժերը կոչնչացնեն դրանց դիրքերը։ Ըստ ամենայնի, Կատարը
ոչ թե պատրաստվել է դրանք գնել, այլ սադրել է ՍԱԹ-ին: Իրականում
Կատարը՝ այդ գաճաճ, բայց մեծ հավակնություններ ունեցող պետու-
թյունը, Մերձավոր Արևելքում լուրջ զինավազքի մեջ է։ 2017 թ. Կատարը
12 միլիարդ դոլլարի պայմանագիր ստորագրեց ԱՄՆ-ի հետ 23 ։ Ոչ
պակաս կարևոր է նաև Ֆրանսիայի հետ ռազմական համաձայ-
նագիրը 24 ։
Հատկանշական է, որ, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, Կատարը
երբևէ չի միացել ԱՄՆ-ի՝ հակաիրանական քարոզարշավին, այլ,
ընդհակառակը, ընդլայնել է համագործակցությունը Թեհրանի հետ:
Կատարը Իրանի հետ համատեղ տնօրինում է Մերձավոր Արևելքի
ամենամեծ գազային հանքավայրը, որը գտնվում է Ծոցի ջրերում և
հայտնի է Հյուսիսային գմբեթ, իսկ իրանական տարբերակով՝ Հարա-
վային Պարս անունով։ 2000 թ.-ին Կատարը, ընդառաջ գնալով Թեհ-
րանի և ՍԱԹ-ի ճնշմանը, փակեց 1996 թ․-ից Կատարում գործող Իս-
րայելի առևտրային կենտրոնը։
A huge military buildup is underway in Qatar. But who will man the systems?, December
15, 2017, https://www.defensenews.com.
23 US and Qatar seal $12bn deal for F-15 fighter jets, www.aljazeera.com.
24
Qatar flexes financial muscle with 12 billion euros of French deals,
https://www.reuters.com.
22
194