MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 193

Ճգնաժամի ընթացքում Կատարն ունեցավ 43 միլիարդ դոլարի կորուստ, բայց երկրի տնտեսությունը զարմանալիորեն ոչ թե տնտե- սական անկում, այլ աճ գրանցեց։ Վերջին տարիների 2.3-2.5 տոկոսի փոխարեն 2018 թ. համար կանխատեսվում է տնտեսական աճի 2.8 տոկոս ցուցանիշ 17 ։ 2018 թ. դրությամբ Կատարի գազի տարեկան ար- տահանման ծավալը կազմում է 77 միլիոն տոննա։ 2022-2024 թթ. Կատարը ծրագրում է այդ թիվը հասցնել 100 միլիոն տոննայի 18 ։ Փաստ է, որ ճգնաժամը Կատարին հաջողվեց հաղթահարել առաջին հերթին Իրանի և Թուրքիայի աջակցությամբ: Կարելի է ասել, որ բավական կայուն են Կատարի հարաբերությունները Քուվեյթի և Օմանի հետ: Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ ապրանքաշրջա- նառության ընդհատումից հետո կատարցիները փոխհատուցեցին կո- րուստները Իրանի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծա- վալների մեծացմամբ։ Ինչպես հայտնի է, Իրանը շրջափակումից ի վեր իր նավահանգիստներն ու օդանավակայանները բացեց ամենատարբեր տեսակի ապրանքներ Կատար հասցնելու համար, որի արդյունքում Իրանի ապրանքաշրջանառությունը դեպի Կատար ավելացավ 117 տոկոսով 19 , իսկ առևտուրը Թուրքիայի և Կատարի միջև ավելացավ 30 տոկոսով՝ կազմելով տարեկան 1.5 միլիարդ դոլար 20 ։ Փաստացիորեն, մի շարք գործոններ օգնեցին Կատարին հաղթա- հարել արաբական երկրների շրջափակումը։ Առաջին, 320 միլիարդ պահուստային ֆոնդի առկայությունը։ Երկրորդ, Կատարի էմիրության՝ որոշակիորեն բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Կատա- րը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը։ Ալ-Ուդեյդում է գտնվում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ավիաբա- զան և ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (Centcom) նստա- վայր-գրասենյակը 21 ։ Հենց այս ռազմաբազայի փաստը օգնեց էմիրությանը դիմակայել ճգնաժամը, քանի որ ՍԱԹ-ը և նրա դաշնակիցները չէին կարող Կա- Qatar's GDP forecasts revised up for 2018, http://www.gulf-times.com. Qatar to boost gas production by 30% to 100 million tonnes a year, ttps://www.thepeninsulaqatar.com. 19 S. Arefmanesh, Iran Exports to Qatar Up 117%, https://financialtribune.com. 20 Qatar-Turkey trade grows by 30 per cent since Gulf crisis, https://www.mid- dleeastmonitor.com. 21 For Qataris, US air base is best defense against Trumps attacks, https://www.wa- shingtonpost.com. 17 18 193