MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Página 192

էր, որ Կատարը պարտավոր էր հարցման դեպքում տեղեկություն տրամադրել նման մարդկանց տեղաշարժի, բնակության վայրի, ֆինան- սական իրավիճակի մասին, արտահանձնել կամ հայրենիք վերա- դարձնել բոլոր այն անձանց, որոնք Կատարի կողմից ազատ էին արձակվել քառյակի երկրների հետ դիվանագիտական հարաբերու- թյունների խզումից հետո 14 ։ Առաջ քաշված պահանջներից մի քանիսն էլ վերաբերում էին կատարական «ալ-Ջազիրայի» և նրա քույր կառույցների փակմանը։ Համարվում էր, որ «ալ-Ջազիրան» «արաբական գարնան» գործընթաց- ների ժամանակ ծառայել է որպես տեղեկատվական և քարոզչական հարթակ: Առհասարակ, Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Կատարից պահանջում էին դադարեցնել միջամտությունը օտար պետությունների ներքին գործերին, կատարական հպատակությունից զրկել քառյակի անդամ պետությունների վտարանդի քաղաքացիներին, տեղեկատվություն և համապատասխան ապացույցներ տրամադրել Կատարի հետ կապեր ունեցող քառյակի անդամ պետությունների քաղաքացիների մասին։ Բացի այդ, Կատարը պարտավորվելու էր գործընկերային քաղաքականություն վարել ԾԱԵՀԽ-ի անդամ երկրնե- րի և արաբական երկրների հետ բոլոր մակարդակներում (ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգային) 15 : Քառյակի առաջ քաշած փաստարկները, մասնավորապես մի- ջազգային ահաբեկչությանն աջակցելու հետ կապված, սուր քննադա- տության ենթարկվեցին Կատարի իշխանությունների կողմից՝ որպես չհիմնավորված և չապացուցված 16 : Հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ նույնիսկ մեկ տարի անց Կատարի կառավարությունն այդպես էլ չընդունեց և ընդառաջ չգնաց քառյակի առաջ քաշած պայ- մաններից և ոչ մեկին։ Հարևան պետությունների կողմից շրջափակման մեջ հայտնված Կատարի իշխանությունները, որքան էլ անսպասելի էր, քաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում բավական ինքնավստահ քաղաքականություն վարեցին՝ ի ցույց դնելով, որ Կատարի դեմ իրականացված քայլերը շոշափելի հետևանքներ չեն կարող ունենալ և չեն կարող վնաս հասցնել Կատարի ինքնիշխանությանը և ազդե- ցության ընդլայնմանը: Նույն տեղում: Նույն տեղում: 16 What is the Qatari crisis?, https://www.dw.com. 14 15 192