MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 191
Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Դոհայի հետ հարա-
բերությունները վերականգնելու համար որպես նախապայման առաջ
քաշեցին տասներեք պահանջ 10 ։ Դրանց մի մասը վերաբերում էր Իրա-
նին: Նրանք պահանջում էին, որ Կատարը նվազեցնի Իրանի հետ
դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, Իրանում փակի
Կատարի դիվանագիտական ներկայացուցչությունը, Իրանի հեղափո-
խության պահապանների կորպուսի աշխատակիցներին և կորպուսի
հետ կապ ունեցողներին վտարի Կատարից, Իրանի հետ տնտեսական
հարաբերությունները սահմանափակի միջազգային և ամերիկյան
պատժամիջոցներին համապատասխան, այնպես, որ դրանք բացա-
սական ազդեցություն չունենան Ծոցի երկրների համագործակցության
խորհրդի անդամ պետությունների անվտանգային իրավիճակի վրա,
ինչպես նաև դադարեցնի ամեն տեսակի ռազմական և հետախուզական
համագործակցությունն Իրանի հետ 11 ։
Պահանջների մյուս մասն առնչվում էր Թուրքիային: Քառյակի
պետությունները պահանջեցին Կատարից անմիջապես փակել երկրի
տարածքում գտնվող թուրքական ռազմաբազան, ընդհանրապես դա-
դարեցնել Կատարի տարածքում Թուրքիայի հետ ռազմական համա-
գործակցությունը 12 ։
Եվ վերջապես, կատարական թղթածրարի մեկ այլ՝ կարևոր մաս
առնչվում էր այդ երկրի կողմից միջազգային ահաբեկչությանը և ծայ-
րահեղականությանը աջակցելուն 13 : Կատարից պահանջվում էր խզել
կապերը ահաբեկչական, աղանդավորական և գաղափարականացված
կազմակերպությունների, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրների»,
«Իսլամական պետության», «ալ-Կաիդայի», «Ջաբհաթ ֆաթհ ալ-Շամի»
(«Ջաբհաթ ալ-Նուսրա») և «Հիզբալլահի» հետ: Քառյակի երկրները Կա-
տարից պահանջում էին դադարեցնել ֆինանսավորել ահաբեկիչների,
այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների, որոնք ներառված են
քառյակի, ԱՄՆ-ի և միջազգային ցանկերում, արտահանձնել բոլոր
նրանց, որոնք ներառված են ահաբեկչությանը վերաբերող ցանկերում,
բանտարկել, բռնագրավել նրանց շարժական և անշարժ գույքը,
չթաքցնել ու հովանավորել նման մարդկանց նաև ապագայում։ Նշվում
What are the 13 demands given to Qatar?, June 23, 2017, https://gulfnews.com.
Նույն տեղում:
12 Նույն տեղում:
13 Նույն տեղում:
10
11
191