MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 190
Եվ ահա, 2017 թ. հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն,
Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերություն-
ները Կատարի հետ, օդային, ցամաքային և ջրային շրջափակման
ենթարկեցին այդ փոքր, բայց քաղաքական ու տնտեսական առումով
կարևորություն ձեռք բերած երկիրը, որը մեղադրվում էր ծայրահեղա-
կանությանն ու ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Հատկանշական է, որ Կատարի և նրա հարևանների միջև հա-
կամարտության նոր ալիքը սկսվեց 2017 թ. մայիսի 21-ին Էր-Ռիյադում
ԾԱԵՀԽ և ԱՄՆ-ի համատեղ գագաթաժողովից և ԱՄՆ նախագահ Դ.
Թրամփի՝ տարածաշրջան կատարած այցելությունից մոտ երկու
շաբաթ անց 7 : Գագաթաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրում
«դատապարտվեց Իրանի ապակառուցողական դերը Մերձավոր Արևել-
քում» և «միջամտությունը տարածաշրջանի գործերին» 8 : ԱՄՆ-ի նա-
խագահի այցը Սաուդյան Արաբիա ավելի ընդգծեց հակաիրանական
ճակատն ակտիվացնելու կողմերի և մասնավորապես Վաշինգթոնի
ցանկությունը, որի նպատակներից մեկն էլ Սաուդյան Արաբիայի և
Իսրայելի մերձեցումն էր: Միևնույն ժամանակ, դժվար է պատկերացնել,
որ Էր-Ռիյադը ԱՄՆ-ին չէր զգուշացրել Կատարի հետ հարաբերու-
թյունները խզելու քայլի մասին և ձեռք չէր բերել նրա համաձայ-
նությունը, եթե նկատի ունենանք նաև Դ. Թրամփի անթաքույց աջակ-
ցությունը Մուհամմադ բին Սալմանին:
Կատարի և քառյակի երկրների առճակատման համար հիմք
դարձավ Կատարի պետական լրատվական գործակալության կայքում
հայտնված էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ տարածաշրջանային
համագործակցության մասին հայտարարությունը, որտեղ մասնավո-
րապես նշված էր. «Խոհեմ չի լարված հարաբերություններ ունենալ
Իրանի հետ, որը հզոր պետություն է և տարածաշրջանում կայու-
նության երաշխավոր»։ Հետագայում, Կատարի արտաքին գործերի նա-
խարարության ներկայացուցիչը նշեց, որ կատարական գործակալու-
թյան կայքէջը ջարդվել է, իսկ Կատարի էմիրի խոսքը տեղադրվել է
հաքերների կողմից 9 ։
US, GCC Summit communique condemns Iran’s regional interferences,
http://english.alarabiya.net.
8 Նուն տեղում:
9 Шмелёва Т., Истоки конфликта между Саудовской Аравией и Катаром, 5 июня,
2018, www.iimes.ru․
7
190