MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 189

ցեր, այդ թվում՝ սահմանային։ 1965 թ. երկու պետությունների միջև կնքվեց դեմարկացիոն պայմանագիր, սակայն 1992 թ. հոկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը գրավեց Կատարի հետ սահմանային ալ-Խուuֆուս բնակավայրը 3 ։ 1995 թ., երբ պալատա- կան հեղաշրջման արդյունքում Կատարում իշխանության եկավ էմիր Թամիմի հայրը՝ Համադ Ալ Թանին, Կատարը մեղադրեց Սաուդյան Արաբիային իր երկրի ներքին գործերին միջատելու մեջ։ Կատարական Մուրրա ցեղի մի քանի հարյուր ազդեցիկ ներկայացուցիչներ զրկվեցին քաղաքացիությունից և վտարվեցին երկրից 4 ։ Հատկանշական է, որ Կատարը լայնորեն ներգրավված է եղել նաև «արաբական գարնան» գործընթացները հրահրելու և խթանելու մեջ, որի հետևանքով արաբական մի շարք վարչակարգեր հեռացվեցին իշխանությունից, իսկ Մերձավոր Արևելքը հայտնվեց քաղաքական ու տնտեսական վայրիվերումների հորձանուտում: Համաձայն առանձին տեղեկությունների՝ «արաբական գարնան» գործընթացները նախա- պատրաստվել էին Կատարում գտնվող ամերիկյան գիտա-վերլուծա- կան կենտրոնների կողմից, իսկ հետագայում ներդրվել իշխող ըն- տանիքի աջակցությամբ 5 : Դոհան նպատակ ուներ Թուրքիայի օգնությամբ «Մուսուլման եղբայրներին» արաբական երկրներում իշխանության բերել, որի դեպ- քում շեշտակիորեն կմեծանար Կատարի դերակատարությունը արա- բական երկրների քաղաքական և տնտեսական գործընթացներում 6 ։ Պատահական չէ, որ «արաբական գարնան» շրջանում 2012 թ.-ից Կատարում սկսեց գործել և հովանավորվել «Մուսուլման եղբայրների» հետ ուղղակի առնչություն ունեցող պաղեստինյան «Համասի» մաս- նաճյուղը, որը մինչ այդ գտնվում էր Դամասկոսում։ Նույն շրջանում Եգիպտոսում իշխանության եկավ «Մուսուլման եղբայրներ» շարժումը ի դեմս Մուհամմադ Մուրսիի, որը կարճ ժամանակ անց` 2013 թ. հուլիսի 3-ին, զինվորականների կողմից հեռացվեց իշխանությունից ու բանտարկվեց: Qatar Says Saudis Seized Its Border Post, October 2, 1992, http://www.nytimes.com. The long-running family rivalries behind the Qatar crisis, https://www.theguar- dian.com. 5 Александров А. И., նշվ.աշխ., www.iimes.ru. 6 Նույն տեղում: 3 4 189