MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 188
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
(ՀՀ ԳԱԱ ԱԻ)
ԿԱՏԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
2017 թ. հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը
(ՍԱԹ) և նրա դաշնակիցները Կատարը բոյկոտի և շրջափակման
ենթարկեցին: Նախաձեռնությունը ՍԱԹ-ից էր, որին մտահոգում էր
վերջին տարիներին Կատարի հարաճուն հավակնությունները տարա-
ծաշրջանային ազդեցիկ պետություն դառնալու համար: Նշենք, որ
դեռևս 2014 թ. մարտին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական
Միացյալ Էմիությունները (ԱՄԷ) Դոհայից հետ կանչեցին իրենց
երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչ-
ներին, քանի որ Կատարի իշխանությունները, ըստ էության, չէին կա-
տարել առաջ քաշված պահանջները 1 ։ Կատարը մեղադրվում էր «Մու-
սուլման եղբայրներին», այդ թվում՝ Եգիպտոսում Մուհամմադ Մուր-
սիին (2012-2013) աջակցելու և, առհասարակ, Թուրքիայի և Իրանի հետ
վտանգավոր համագործակցություն հաստատելու մեջ: 2013 թ․ նոյեմ-
բերի 23-ին Ծոցի արաբական երկրների համագործակցության
խորհրդում (ԾԱԵՀԽ) ընդունված ամփոփիչ հայտարարության մեջ կոչ
էր արվում չսատարել այն ուժերին, որոնք պայթյունավտանգ գործու-
նեություն են ծավալում արաբական աշխարհում՝ նկատի ունենալով
«Մուսուլման եղբայրներ» շարժմանը Կատարի փաստացի և տևական
աջակցության փաստը։ Համարվում էր, որ եթե Կատարը շարունակեր
աջակցել «Մուսուլման եղբայրներին», ապա ԱՄՆ-ը ևս կփակեր իր
օդային ճանապարհը Qatar Airways-ի համար, իսկ ԾԱԵՀԽ-ում և
Արաբական պետությունների լիգայում հարց կբարձրացվեր Կատարի
անդամակցությունը կասեցնելու մասին 2 ։
Չնայած եղբայրության և բարեկամության բազմաթիվ հավաս-
տիացումներին, մասնավորապես Կատարի ու Սաուդյան Արաբիայի
իշխող ընտանքիների միջև առկա էին բազմաթիվ սուր ու կնճռոտ հար-
1 UAE, Saudi Arabia and Bahrain recall their ambassadors from Qatar, March 5, 2014,
https://gulfnews.com.
2 Александров А. И., Катар и Саудовская Аравия: отношения обостряются, 11
марта, 2014, www.iimes.ru.
188