MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 19

ՀԵՆՐԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԻԿԼՈՊՅԱՆ» ԱՄՐՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ* Հայաստանի հնագույն պաշտպանական համակարգերը (ամ- րոցներ, ամրոց-բնակատեղիներ և դիտակետ-ամրոցներ) պատկանում են համեմատաբար քիչ ուսումնասիրված հուշարձանների թվին: Մաս- նագիտական գրականության մեջ այս ամրոցները հայտնի են «կիկ- լոպյան ամրոցներ» 1 (19-20-րդ դդ. սահմանի հայ հեղինակների մոտ` «աչկատարյան ամրոցներ») անունով 2 : Սրանք ամրացված բնակա- տեղիներ են` կառուցված բարձր վայրերում (բլուր սարահարթ, հրվան- դան), գետերի աղբյուրների մոտ` շրջապատված հսկայական պա- րիսպներով և գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1800-2300մ բարձ- րության վրա 3 : Հայաստանի «կիկլոպյան» ամրոցները ամրակայման և * Օգտվելով առիթից` շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մարգահովիտի արշավախմբի ղեկավար Ա. Գևորգյանին և Սոթքի/Նորաբակի արշավախմբի ղեկավար Ա. Բոբոխյանին արշավախմբերի մեջ ընդգրկելու, նյութերը տրամադրելու և խորհուրդների համար, իսկ քննարկումների համար Մ. Բադալյանին և Հ. Վանյանին: 1 Կիկլոպները, ըստ հունական դիցաբանության, միաչքանի հսկաներ էին, որոնք սնվում էին մարդկային մսով և օժտված էին հզոր ուժով, բնակվում էին քարանձավներում «Մուտքը փակում հսկա ժայռով, ինչպես կապարճն են խցանում» տես` Հոմերոս, Ոդիսական երգ իններորդ, 145, Անտիկ, միջնադար- յան և վերածննդի գրականություն, Ե., 1990: «Կիկլոպյան» տերմինը որպես ճար- տարապետական եզրույթ առաջին անգամ օգտագործել է Հ. Շլիմանը միքենյան քաղաքակրթության նմանատիպ շինությունները բնորոշելիս: «Կիկլոպյան» քարե շարվածքներով ամրոցներ կան Հարավային Ֆրանսիայում, Պիրենեյան թերակղզում, Սարդինիայում, Բալկանյան թերակղզում, Մալթայում տես` Всеобщая история архитектуры (այսուհետև ВИА), Архитектура первобытно- общинного строя, том 1, М., 1944, ст. 26: 2 Ատրպետ, Շիրակի աչկատարեան ամրոցներ, Ազգագրական հանդես № 2, 1914, Թ., էջ 165-188: 3 Հայաստանի «կիկլոպյան» ամրոցների կառուցողների և ժամանակագրության հարցի շուրջ հայ դասական գիտնականների մոտ առկա են տարբեր տե- սակետներ` կապված ժամանակի գիտության տվյալների հետ, օրինակ՝ Ն. Ադոնցը այդ շինությունները կապում է նորքարեդարի հետ հմմտ.` «Մեգա- 19