MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 168
մանցային հաղորդումները հետաքրքրության հավասար դաշտում են
գտնվում սիրիահայերի համար (մարզական` 8,8% և հումորային/զվար-
ճալի 8,8%, տե´ս աղյուսակ 1), որոնց միջոցով նրանք ոչ միայն
հարստացնում են արևելահայերեն լեզվի իմացության գիտելիքները,
այլ նաև առօրյա-խոսակցական արտահայտությունների պաշարը՝
նպաստելով հայաստանաբնակ հայերի հետ հեշտ հաղորդակցությանը:
Ընդհանուր առմամբ, սիրիահայերի կողմից հայկական մշա-
կույթի սպառումը տեղի է ունենում ԶԼՄ-ների, մասնավորապես, հե-
ռուստատեսության շնորհիվ, ուստի անփոխարինելի է վերջինիս դերը
նրանց մշակութային ադապտացիայի գործընթացում:
Բացի հայ մշակույթի սպառողներ լինելուց, նրանք նաև սիրիա-
հայ մշակույթի ակտիվ տարածողներ են` ի շնորհիվ հայկական հեռուս-
տալիքների ընձեռած հնարավորությունների, որի արդյունքում նրանք
կա՛մ որպես հեռուստահաղորդման սյուժեի հերոսներ, կա՛մ որպես
հյուրեր (հիմնականում հասարակական ու մշակութային գործիչներ)
այդ մշակույթը կրողներին բնորոշ հպարտության զգացողություններ են
առաջացնում էկրանից այն կողմ գտնվող սիրիահայերի մոտ: Իսկ,
ընդհանրապես, սիրիահայերի վերաբերյալ նմանատիպ հաղորդում-
ները, ինչպես նաև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում նրանց
առնչվող իրադարձությունների լուսաբանումը Հայաստանում ապաս-
տան գտած սիրիահայ, նաև հայաստանցի հեռուստալսարանի համար
ապահովում են հետևյալ գործառույթների իրականացումը.
Սիրիահայերի առողջապահական, կրթական, տնտեսական,
սոցիալական, իրավական, մշակութային և այլ բնույթի հիմնախնդիր-
ների բացահայտում, տարածում, ակտուալացում:
Առևտրի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում սիրիա-
հայերի արձանագրած հաջողությունների, նորարարությունների մա-
սին տեղեկատվության տրամադրում:
Հայաստանաբնակ հայերին սիրիահայ մշակույթի հետ ծանո-
թացում (մասնավորապես, արևմտահայերեն լեզու, ուտեստներ, ավան-
դույթներ, սովորություններ, նյութական ու հոգևոր արժեքներ և այլն):
Սոցիալ-մշակութային ադապտացիայի առկա մակարդակի
նկարագրում` խթանելով և նոր աղբյուրներ առաջարկելով հետագա
ընթացքի համար:
Այսպիսով, սիրիահայերի շրջանում անցկացված էթնոսոցիո-
լոգիական հետազոտության արդյունքների վերլուծությունը փորձ էր`
բացահայտելու այն դերը, որ ԶԼՄ-ներն ունեն սիրիահայերի կյանքում,
168