MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 167
աղյուսակ 1): Սիրիահայերի հետ խորին հարցազրույցների վերլուծու-
թյունը թույլ է տալիս եզրակացնել, որ հայկական-արաբական երաժըշ-
տության նախընտրության հարցում միջավայրի փոխվելուց հետո էլ
էական փոփոխություններ չեն եղել, և նրանց կարելի է բաժանել երեք
խմբի`
Հայկական երգ-երաժշտության սպառողներ. «Ինձ համար հայ-
կական երաժշտությունը գլխավորն է` ըլլա´ ժողովրդական եր-
գեր, ըլլա´ Սայաթ-Նովայի գործերը, ըլլա´ ազգակցական եր-
գեր: Այնտեղ էլ նույն երգերն եմ լսել. ես չեմ սիրել արաբական
երաժշտությունը» (կին, 58 տ.) 16 ։
Արաբական երգ-երաժշտության սպառողներ. «Արաբերեն
երաժշտություն եմ լսում: Հայերեն սիրում եմ, բայց ես այնտեղ էլ
արաբերեն երաժշտություն եմ լսել: Սերիալները, որ նայում եմ,
էլի արաբերեն են» (կին, 27 տ.) 17 :
Խառը լսարան` «Ամեն սրտիկ մոտիկ երաժշտություն ես լսում
եմ` արաբերեն, հայերեն: Շատը հայկական ենք լսում, բայց
արաբականն էլ կարոտում ենք: Երբեմն-երբեմն լսում ենք և
ուզում ենք մեր փոքրիկ Աննայի ականջը լցնենք, որովհետև
մենք կկարծենք, որ ետ պիտի էրթանք Սիրիա» (կին, 55 տ.) 18 :
Սիրիահայերի կողմից սպառվող հաղորդումների մեջ որոշակի
կշիռ ունեն նաև հայկական (6,7%) և արաբական (3,1%) արտադրության
հեռուստասերիալները , ընդ որում, արաբական հեռուստալիքներով
ցուցադրվող արաբական սերիալները երկրորդ ամենապահանջված
հեռուստարտադրանքն է` լուրերից հետո (16,1%): Հայկական եթերն
այսօր լի է բազմապիսի հայկական ու արտասահմանյան հեռուստա-
սերիալներով, որոնք հասարակության համար կարևոր ինստիտուտ-
ների մասին (ընտանիք, կրթություն, տնտեսություն, եկեղեցի և այլն)
իրենց պատկերացումներն են քարոզում՝ հաստատելով կամ վերար-
ժևորելով հասարակության մեջ արդեն իսկ առկա արժեքները: Եվ,
բնականաբար, սերիալները խորը ազդեցություն են ունենում ոչ միայն
հայ հասարակության, այլ նաև Հայաստանում բնակվող սիրիահայերի
արժեհամակարգի ձևավորման և փոխակերպման վրա:
Հայկական հեռուստալիքներով ցուցադրվող մարզական և ժա-
Նույն տեղում, ք. Երևան:
Նույն տեղում, ք. Երևան:
18 Նույն տեղում, ք. Երևան:
16
17
167