MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 166

մունքը: Եվ պատահական չէ, որ արաբական հեռուստալիքներով հեռարձակվող լուրերի նկատմամբ պահանջը (ընդհանուրի մեջ 32,1%) մեծ է սիրիահայերի մոտ` ի համեմատ հայկականով հեռարձակվողի (ընդհանուրի մեջ 29,8%), քանի որ, ըստ նրանց, արաբալեզու հեռուս- տալիքները տրամադրում են ամենաթարմ լուրերը, և այն Սիրիայի իրականության մեջ մնալու համար կարևոր պայման է հանդիսանում. «Ամեն օր լսում եմ Հալեպի մասին լուրերը: Մեր հոգեկանը երբեք հան- գիստ չէ, մարմնապես այստեղ ենք, բայց հոգով` այնտեղ» (տղամարդ, 37 տ.) 13 : Սակայն միանշանակ չէ հեռուստատեսության հանդեպ վստա- հության հարցը. սիրիահայերը, հաշվի առնելով ԶԼՄ-ների քաղաքա- կան ուղղվածության փաստը, այն չեն համարում տեղեկատվության հավաստի աղբյուր. «Վերջերս այս լրատվական տարափը աշխարհում` ոչ ճիշտ տեղեկատվություն, ոչ լիարժեք գիտելիքներ, անտեղյակ լրա- գրողներ, ոչ մի լավ բանի չի տանում: Կան հատուկ լրատվական արա- բական կայաններ, որոնք նման են գործակալների` նրանք հաղորդում են այն, ինչ ուզում են մեծ ուժերը: Դրա համար էլ ես չեմ վստահում» (կին, 62 տ.) 14 ։ Կան սիրիահայեր, որ փորձում են նաև համեմատական անց- կացնել հայկական ԶԼՄ-ների հետ` փաստելով, որ չնայած վերջին- ներիս վրա ճնշումներ կան, այնուամենայնիվ, Հայաստանում լրա- տվական դաշտը ազատ է քաղաքական ազդեցությունից` ի համեմատ Սիրիայում տիրող իրավիճակի. «…Այնտեղ այսօրվա Հայաստանի իրավիճակը չէ: Թեկուզ շատ լսում եմ, որ լրատվամիջոցների վրա ճնշումներ կան, բայց ես, քանի որ լավ ապրել եմ սիրիական տար- բերակը, ասում եմ` այստեղ շատ հանգիստ է» (տղամարդ, 41 տ.) 15 ։ Հետևելով լուրերին, հրատապ իրադարձություններին, ինչպես նաև վերլուծություններ անելով հեռուստատեսության որակի և ազա- տության հարցերի շուրջ` սիրիահայերը որոշակի իմաստով մասնակ- ցություն են ունենում նաև Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին։ Հեռուստահաղորդումների մեջ մեծ դիտողականություն ունեն նաև մշակութային, երաժշտական հաղորդումները (բոլոր հեռուս- տալիքներով` 20,9%, իսկ հայկական հեռուստալիքներով` 23,5%, տե´ս Նույն տեղում, ք. Երևան: Նույն տեղում, ք. Երևան։ 15 Նույն տեղում, գ. Առինջ։ 13 14 166