MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 169

հիմնականում այն գործառույթները, որ կատարում է հեռուստատե- սությունը սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի գործ- ընթացում: Ամփոփում Շուրջ հինգ տարի է, ինչ սիրիահայերը Սիրիայում տիրող պատե- րազմի հետևանքով լքել են երկիրը և տեղափոխվել Հայաստան: Նրանց համար հայաստանյան սոցիալ-մշակութային կյանքին հարմարվելու խնդիրները բազմաթիվ են և ուսումնասիրության արժանի։ Որպես նոր միջավայրին հարմարվելու գործիք՝ կարևոր դեր ունեն ԶԼՄ-ները: Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի վրա ԶԼՄ-ների ունեցած դերի բացահայտման նպատակով իրակա- նացվել է էթնոսոցիոլոգիական հետազոտություն՝ քանակական և որա- կական մեթոդաբանությամբ: Անցկացվել է 184 կիսաստանդարտացված և 36 խորին հարցազրույցներ սիրիահայերի հետ Երևանում և մար- զերում՝ պարզելու սիրիահայ հեռուստալսարանի կազմը, նրանց կող- մից նախընտրելի հեռուստալիքներն ու հեռուստահաղորդումները, հիմնական գործառույթները, որ կատարում է հեռուստատեսությունը նրանց սոցիալ-մշակութային ադապտացիայի գործընթացում: Թեմայի ուսումնասիրությունը կենտրոնացած է հեռուստատեսության շուրջ, քանզի ժամանակակից ԶԼՄ-ների համակարգում ամենամատչելին և ամենամեծ լսարան ունեցողը հեռուստատեսությունն է։ Ըստ հետազոտության արդյունքների՝ սիրիահայերի շրջանում ամենամեծ դիտողականությունն ունեն հայկական հեռուստալիքները. սիրիահայերի 71,0%-ը հետևում է հայկական հեռուստալիքներին` մի կողմից, ակտիվ դերակատար հանդիսանալով սեփական սոցիալ- մշակութային ադապտացիայի գործընթացում, մյուս կողմից, հաղոր- դակցության պասիվ սուբյեկտ դառնալով հայկական իրականությանն ու մշակույթին: Արաբական հեռուստալիքներին հետևողները ևս որո- շակի զանգված են կազմում ընդհանուր հեռուստալսարանի մեջ` 15,3%: Երբ խոսքը վերաբերում է ժամանցին, մշակութային հաղորդում- ներին, սիրիահայերը նախընտրում են հայկական հեռուստալիքները, իսկ երբ խոսքը վերաբերում է լուրերին, ապա նրանք ավելի շատ նա- խապատվություն տալիս են արաբական հեռուստալիքներին: Սիրիա- հայերի կողմից դիտվող հեռուստահաղորդումների բազմազանությունը արտացոլում է նրանց ինքնությունը` մի կողմից, կապվածություն հայկական մշակույթի հետ, մյուս կողմից, նախ պատկանելիություն 169