MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 161

ցազրույցներն անցկացվել են ըստ սեռի, տարիքի և զբաղվածության չափանիշների: Քանի որ ժամանակակից ԶԼՄ-ների համակարգում հեռուստա- տեսությունն առանցքային տեղ է զբաղեցնում, ամենամատչելին է և ամենամեծ լսարան ունեցողը, սույն թեմայի ուսումնասիրությունը կենտրոնացած է հեռուստատեսության, մասնավորապես, հետևյալ խնդիրների շուրջ.  Սիրիահայ հեռուստալսարանի բացահայտում` ըստ հեռուս- տալիքների նախընտրության,  Հեռուստալսարանի սեռատարիքային կազմի նկարագրություն,  Հեռուստալսարանի նկարագրություն` ըստ զբաղվածության,  Հեռուստածրագրերի նախընտրություն` ըստ հեռուստաա- լիքների,  Սիրիահայերի մասին հեռուստատեսային հաղորդումներ, լրա- տվություն: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ սիրիահայերի շրջանում ամենամեծ դիտողականությունն ունեն հայկական հեռուստալիքները. Հայաստանում գտնվող սիրիահայերի մեծ զանգվածը` 71.0%-ը, հե- տևում է հայկական հեռուստալիքներին` մի կողմից ակտիվ դերակա- տար հանդիսանալով սեփական սոցիալ-մշակութային ադապտացիայի գործընթացում, մյուս կողմից, հաղորդակցության պասիվ սուբյեկտ դառնալով հայկական իրականությանն ու մշակույթին: Հայկական հեռուստալիքների մեջ բարձր դիտողականություն ունեն հատկապես Արմենիա, Շանթ և Հ1 (համապատասխանաբար, 19,0%, 19,0%, 17,5%), այնուհետև՝ Կենտրոն, Հ2 և Երկիր մեդիա հեռուստաընկերությունները: Հայաստանում արաբական հեռուստալիքներին հետևողները ևս որոշակի զանգված են կազմում ընդհանուր հեռուստալսարանի մեջ` 15,3%: Մեր կարծիքով, այս զանգվածը ավելի մեծ կլիներ, եթե արբան- յակային հեռուստատեսությունը հասանելի լիներ նրանց մեծ մասին: Սիրիահայերի մի որոշ մաս այսօր հետևում է նաև թուրքական և այլ հեռուստալիքների (համապատասխանաբար, 1,5% և 2,7%)։ Չնայած թուրքական հեռուստալիքները շատ փոքր դիտողականություն են գրանցել, այնուամենայնիվ, նրանք ծառայում են ավելի շատ լրատվու- թյանը, հետո նաև երաժշտական հաղորդումներին հետևող լսարանի համար: Այստեղ ուշադրության է արժանի նաև այն ցուցանիշը, որը վկա- յում է ընդհանրապես հեռուստացույց չդիտելու/չունենալու մասին` 161