MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 160
ԶԼՄ-ների միջոցով նոր սոցիալ-մշակութային միջավայրին հար-
մարվելու 9 արդյունավետության վրա ազդում են կոնկրետ գործոններ,
որոնք բաժանվում են երկու խմբի` սուբյեկտիվ և միջավայրային:
Սուբյեկտիվ գործոնների թվին են դասվում մարդու ժողովրդագրական
(տարիք, սեռ), ֆիզիոլոգիական և հոգեբանական բնութագրիչները, իսկ
միջավայրային գործոնների թվին` կենսագործունեության պայման-
ները, գործունեության ռեժիմը և բնույթը, սոցիալ-մշակութային միջա-
վայրի յուրահատկությունը:
Ադապտացիայի գործընթացը կարող է տեղի ունենալ և՛ ակտիվ,
և՛ պասիվ: Ադապտացիայի պասիվ ձևն իրականացվում է սպոնտան,
ենթագիտակցական մակարդակի վրա, իսկ ակտիվ ձևի դեպքում մարդ
նպատակաուղղված ձգտում է փոխել իր գիտակցությունը, գործողու-
թյունները, կենսաձևը, սոցիալական դիրքը, որպեսզի հարմարվի նոր
սոցիալական և մշակութային միջավայրին 10 :
Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի վրա ԶԼՄ-
ների ունեցած դերի բացահայտման նպատակով իրականացվել է
էթնոսոցիոլոգիական հետազոտություն՝ սոցիոլոգիայում կիրառվող
քանակական և որակական մեթոդաբանությամբ 11 : Հաշվի առնելով
հետազոտական օբյեկտի յուրահատկությունը, բնակության վայրի
վերաբերյալ սուղ տեղեկատվությունը, Հայաստան տեղափոխվելուց
հետո տարածական ցրված ձևով ապրելը և այլ հանգամանքներ`
սիրիահայ տնային տնտեսությունների հետ կապ հատատելու համար
օգտագործվել է «ձնակույտի» մեթոդը: Կիսաստանդարտացված հարցա-
զրույցի դեպքում հարցվողների սեռատարիքային կազմի ներկայացուց-
չությունն ապահովելու համար ընտանիքից պատահականորեն
ընտրվել է մեկ հոգի՝ ըստ ծննդյան օրվա սկզբունքի, իսկ խորին հար-
9 Լ. Շպակի կարծիքով` սոցիալ-մշակութային ադապտացիան սուբյեկտի և սո-
ցիալ-մշակութային միջավայրի փոխադարձ հարմարվելն է հոգևոր-պրակտիկ
հնարավորությունների և գործունեության արդյունքների փոխանակման շնոր-
հիվ: Տե´ս Шпак Л., Социокультурная адаптация: сущность, направление, меха-
низмы реализации. Кемерово, 1992, с. 106.
10 Реан А., Кудашев А., Баранов А., Психология адаптации личности. Анализ.
Теория. Практика, СПб.: прайм-ЕВРОЗНАК, 2002, с. 40-41.
11 Ընդհանուր առմամբ, իրականացվել է 184 կիսաստանդարտացված և 36
խորին հարցազրույցներ սիրիահայ ընտանիքների շրջանում՝ Երևանում և մար-
զերում, մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և
Շիրակի մարզերում:
160