MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 159

տազոտող Գ. Լասուելը առանձնացրել է զանգվածային լրատվամի- ջոցների չորս հիմնական գործառույթներ`  Տեղեկատվության հավաքում և տարածում,  Տեղեկատվության խմբագրում,  Հասարակական կարծիքի ձևավորում,  Մշակույթի տարածում: ԶԼՄ-ների կատարած գործառույթներն անհրաժեշտ է դիտարկել սոցիալական կառուցվածքի տարբեր մակարդակներում։ Յու. Լևադան առանձնացրել է այդպիսի երեք մակարդակ՝ 1) անձ, 2) սոցիալական խումբ, 3) սոցիալական ինստիտուտ, որոնց նկատմամբ ԶԼՄ-ները տարբեր գործառույթներ են իրականացնում։ ԶԼՄ-ներն իրականացնում են սոցիալական խմբում անձի ինք- նահաստատման, սոցիալականացման, ներդաշնակ և հավասարակշիռ գոյության, սոցիալական դերերին ենթարկվելու գործառույթները, որոնք ակտուալացվում և անձին կապում են այդ համակարգին։ Անհատի համար ԶԼՄ-ները նաև արժեքակարգավորման և հոգեբանական կարգավորման գործառույթ են իրականացնում: Արժեքակարգավոր- ման գործառույթն իրականացվում է ոչ միայն իրականության մասին գիտելիքի փոխանցման, այլ նաև դրա նկատմամբ վերաբերմունքի ձևավորման շնորհիվ 6 : Հոգեբանական կարգավորման գործառույթի էությունը կայանում է նրանում, որ լրատվամիջոցները որոշակի զգաց- մունքային-հոգեբանական մթնոլորտ են ստեղծում` ազդելով մարդ- կանց տրամադրության և զգացմունքների վրա 7 ։ Սոցիալական խմբի շրջանակներում ԶԼՄ-ները նպաստում են խմբի ինտեգրացիային, այսինքն՝ նրա ներառմանը ավելի լայն սոցիա- լական կառուցվածքներում։ Սոցիալական ինստիտուտների մակար- դակում ԶԼՄ-ները այն հիմքն են հանդիսանում, ըստ որոնց՝ սոցիա- լական նորմերը դառնում են հասանելի անձանց համար, որի օգնու- թյամբ ստեղծվում է ակտիվ մոբիլիզացնող սոցիալական միջավայր՝ զգացմունքային, ռացիոնալ և գնահատող տարրերով 8 ։ Նույն տեղում, էջ 60: Նույն տեղում, էջ 110: 8 Функции и роли средств массовой коммуникации. http://studme.org/, 04.06.2017: 6 7 159