MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 158
յակային հեռարձակմամբ տարածվում է ամբողջ աշխարհով՝ հանդես
գալով որպես հայկական սփյուռքի հայախոս հատվածի սպառման
աղբյուր: Սիրիահայ համայնքը ևս անմասն չի մնացել այս առումով:
«Սիրիահայերի մեծ մասը արբանյակային հեռարձակման շնորհիվ
դիտել է Հ1-ը և հայաստանյան այլ ալիքներ: Սիրիայում դիտել են նաև
լիբանանյան հեռուստալիքներից մեկով հեռարձակվող հայկական
լուրերի «Ժամը»: Սիրիայում հայկական թերթեր չեն հրատարակվել,
փոխարենը հայերը հետևել են Լիբանանում տպագրվող հայկական
թերթերին` «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» և այլն» 4 ։
Բնականաբար, Հայաստանում ապրող հայը և արտերկրում ապ-
րող հայը նույն մտածողությունն ու խնդիրները չունեն: Դժվար չէ են-
թադրել, որ Սիրիայում ապրող հայը ևս հայկական հեռուստաեթերից
առաջին հերթին ակնկալել է Հայաստանում տեղի ունեցող իրադար-
ձությունների մասին լրատվություն, ինչպես նաև ազգային մշակույթի
մասին հաղորդաշարեր, նաև այնպիսի հաղորդումներ, որոնք կնպաս-
տեին նրանց հայերենն ընկալելու, սովորելու և կիրառելու հմտու-
թյունների զարգացմանը: Այլ հարց է, թե Հայաստանում հեռարձակվող
հեռուստածրագրերը, նույնությամբ հեռարձակվելով արբանյակով,
ինչքանով են բավարարել սփյուռքում ապրող հայերի պահանջմունք-
ները: Ամեն դեպքում, հայկական տեղեկատվական միջոցները կարևոր
դեր են ունեցել սիրիահայության ինքնապահպանման և հայրենիքի հետ
կապերի ամրապնդման գործում: Սակայն նույն հայկական լրատվա-
միջոցներն այսօր սիրիահայերի համար այլ դերակատարություն և
գործառույթներ են իրականացնում:
Գիտական գրականության մեջ ԶԼՄ-ները դասվում են սոցիալա-
կան կոմունիկացիների թվին` իրենցից ներկայացնելով յուրահատուկ,
ինստիտուցիոնալացված տեսակ, որոնք կազմակերպում են զանգվա-
ծային տեղեկատվության արտադրությունն ու տարածումը: ԶԼՄ-ները
մի շարք գործառույթներ են իրականացնում, որոնցից հիմնականները`
հաղորդակցական և տեղեկատվական, բնորոշ են նրանց` ըստ սահ-
մանման, և կարող են համարվել անբաժանելի հատկություն, առանց
որոնց անհնար է այլ գործառույթների կատարումը 5 : Ամերիկացի հե-
Փաշայան Ա., Հարությունյան Լ., Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիր-
ներ, Երևան, 2011, էջ 36-37:
5 Фомичева И., Социология СМИ. М., 2007, с. 41.
4
158