MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 157
ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
(ՀՀ ԳԱԱ ՀԱԻ)
ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԱԴԱՊՏԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
(ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)
2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմը ճակատագրա-
կան եղավ սիրիահայ համայնքի և հազարավոր սիրիահայերի համար:
Չդադարող ռազմական գործողությունների պատճառով նրանք աստի-
ճանաբար սկսեցին հեռանալ ապահով վայրեր` Լիբանան, Իրան և
ավելի հեռու` եվրոպական երկրներ: Սիրիահայերի տարերային ներ-
հոսք սկսվեց նաև դեպի Հայաստանի Հանրապետություն:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` միայն 2013 թվա-
կանին Հայաստան է եկել 6000-7000 մարդ: Ըստ ՀՀ Սփյուռքի նախա-
րարության տրամադրած տվյալների 1 ` 2014 թվականի փետրվարի
դրությամբ Հայաստանում բնակվել են շուրջ 11000 սիրիահայեր՝ մոտ
2800 ընտանիք: 2017 թվականին արդեն շրջանառվում է այն տեղեկա-
տվությունը, որ սիրիական պատերազմի բռնկվելուց ի վեր մոտ 22000
սիրիահայեր են եկել Հայաստան 2 :
Նրանք, տեղափոխվելով Հայաստան, հայտնվում են թեպետ
իրենց հարազատ էթնիկ, սակայն այլ սոցիալ-մշակութային միջավայ-
րում, որին ադապտացվելու ինչպես խնդիրները, ինչպես էլ միջոցները
բազմաթիվ են և ուսումնասիրության արժանի։ Սիրիահայերի համար
հայաստանյան սոցիալ- մշակութային կյանքին հարմարվելու գործում
կարևոր դեր ունեն հատկապես զանգվածային լրատվամիջոցները
(ԶԼՄ), քանզի նրանց մեծ մասը 3 միջին և ավելի բարձր մակարդակով
հասկանում և կարողանում է կարդալ լրատվամիջոցների լեզվով:
Արդեն երկար տարիներ հայաստանյան լրատվությունը արբան-
Տվյալները փոխանցվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինս-
տիտուտի 2014 թ. փետրվարի 13-ի թիվ 2470-34 գրության համաձայն:
2 https://armenpress.am/arm/news/895509/22000-syrian-armenians-re-locate-to-
armenia-since-beginning-of-syrian-war.html, 23.06.2017, ժամը` 15:58:
3 Ըստ էթնոսոցիոլոգիական հետազոտության արդյունքների` արևելահայերեն
լեզուն հասկանում են հարցման մասնակիցների 90,2%-ը, իսկ կարդալ կարո-
ղանում են 75,0%-ը:
1
157