MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 162
9,5%: Հեռուստացույց չդիտողների մեծ մասը նախապատվություն է
տալիս համացանցին` հետևյալ հիմնական պատճառներով.
1.
Համացանցի ֆիզիկական հասանելիություն` պայմանավորված
նրանց աշխատանքի բնույթով:
2.
Արբանյակային հեռուստալիքների բացակայություն, ինչի
պատճառով շատ սիրիահայեր, ովքեր ցանկանում են արա-
բական հեռուստալիքներով հետևել առավելապես Սիրիային
վերաբերող նորություններին, հնարավորություն չեն ունենում:
3.
Արաբալեզու էլեկտրոնային մամուլի և ժամանցային նյութերի
առկայություն, ինչը համացանցն ավելի գերադասելի է դարձ-
նում այլ լրատվամիջոցների նկատմամբ:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս երկու լրատվա-
միջոցներն իրար չեն բացառում, փոխարենը, լրացնում ու ավելացնում
են տեղեկատվության հավաստիության ստուգման հնարավորություն-
ները. «Որ տեղեկատվության միջոցը, որ ճիշտ լինի, դրանից եմ
օգտվում: Կարող է մի օր ինտերնետը սխալ բան գրի, ճիշտը հեռուս-
տացույցով դիտես, և հակառակը» (տղամարդ, 39 տ.) 12 ։
Ինչպես տեսնում ենք գծապատկեր 1-ից, հայկական հեռուս-
տալիքների դիտողականության առումով սիրիահայ կանանց և տղա-
մարդկանց շրջանում էական օրինաչափություն չի բացահայտվել, սա-
կայն նույնը չենք կարող ասել արաբական և թուրքական հեռուս-
տալիքների պարագայում` արաբական հեռուստալիքներին հետևող-
ները մեծամասամբ սիրիահայ կանայք են (ընդհանուրի մեջ 72,4%), իսկ
թուրքական հեռուստալիքներին հետևողները` մեծամասամբ սիրիա-
հայ տղամարդիկ (ընդհանուրի մեջ` 66,7%): Հետազոտության ար-
դյունքները ցույց են տալիս, որ արաբերենի դեպքում սիրիահայերի
գերազանց մեծամասնությունը (95,6%), իսկ թուրքերենի դեպքում կեսից
ավելին (61,0%) միջին և ավելի բարձր մակարդակով տիրապետում են
լեզվին:
Հակոբյան Գ., Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետ՝ ԴԱՆ), ք. Աբով-
յան, 2014 թ.:
12
162