MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 154

Բաքվում Ֆախրեդդին Փաշաևի գլխավորությամբ կազմակերպել էր քրդական համաժողով, որի ժամանակ քննարկվել էին Ադրբեջանի քրդաշատ շրջաններում քրդերենի դասընթացների կազմակերպումը, Իրաքյան Քուրդիստանի, Եվրոպայի և ԱՄՆ քրդական շրջանակների հետ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, քրդերենով թերթի տպաքանակի ավելացումը և այլ հարցեր: Փաշաևի խոսքով համաժո- ղովին մասնակցել էր 100-ից ավելի մարդ 51 : Համաժողովի անցկացման լուրը և դրանում արծարծված հարցերը աղմուկ և բացասական արձա- գանք էին առաջացրել Ադրբեջանում: Ինչպես բնորոշ է ադրբեջանական լրատվամիջոցներին և այդ երկրի իշխանական շրջանակներին, հա- մաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին որակեցին որպես քուրդ «ահաբեկիչների» համախոհներ: Ադրբեջանում շրջանառվում է նաև «Ադրբեջանի քրդերի հասա- րակական միություն» կազմակերպության անունը: Սակայն այս կազ- մակերպության անունից մշտապես հանդես է գալիս դրա ղեկավար Թահիր Սուլեյմանը: Տպավորություն է ստեղծվում, որ տվյալ կառույցը մեկ անձից է բաղկացած: Թահիր Սուլեյմանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հարցազրույցներով և հոդվածներով, որոնցում հիմնա- կանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող վարչակարգի քաղաքական ուղեծրի մեջ տեղավորվող թեզերով, հաճախ քննադատում Թուրքիայի քրդերի գործողությունները և մշտապես անում հակահայկական կոչեր՝ հայերին անվանելով ամբողջ աշխարհի քրդերի թշնամիներ 52 : Այսպիսով վերլուծելով և ի մի բերելով Ադրբեջանի տարածքում քրդերի պատմությունը կարելի է գալ մի քանի կարևոր եզրահան- գումների. 1) Մինչև խորհրդային կարգերի հաստատումը, կապված Արևել- յան Այսրկովկասում հաստատված քրդերի և տեղի թյուրքախոսների միջև կրոնական, մշակութային, կենսակերպի (քոչվոր և կիսաքոչվոր) նմանության, հաճախ նաև քաղաքական նպատակաների համընկնման BAKIDAKI KÜRD QURULTAYI PKK-nın SAYTINDA. http://musavat.com/news/g%C3%BCnd%C9%99m/BAKIDAKI-K%C3%9CRD- QURULTAYI-PKK-n%C4%B1n-SAYTINDA_145738.html 52 Azərbaycan Kürdləri İctimai Birliyi erməniləri kürd düşməni elan etdi. http://strateq.az/siyaset/2868/az%C9%99rbaycan-kurdl%C9%99ri-ictimai-birliyi- erm%C9%99nil%C9%99ri-kurd-dusm%C9%99ni-elan-etdi.html; Son döyüşlərdə 6 kürd əsilli Azərbaycan vətəndaşı şəhid olub HDP sədrinə tutarlı cavab, 07.04.2016, http://hafta.az/index2.php?m=yazi&id=175568 51 154