MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 155

հետ, տեղի է ունեցել ավելի փոքրաթիվ տարրի՝ քրդերի լեզվական, երբեմն նաև ինքնության ձուլումը: Սա հանդիսացել է տեղի քրդերի ասիմիլյացիայի բավական ինտենսիվ և ոչ բռնի գործընթացը: 2) Ադրբեջանի խորհրդայնացումից սկսած՝ քրդերի ասիմիլյա- ցիայի գործընթացը արհեստականորեն արագացվել և ուժեղացվել է: Չնայած խորհրդային առաջին տարիներին քրդական հարցի նկատ- մամբ ուշադրությանը և Ադրբեջանում քրդական կիսաինքնավար շրջանի ստեղծմանը՝ Խորհրդային կենտրոնական իշխանությունը ել- նում էր համեմատաբար փոքր էթնիկ խմբերին «տիտղոսային ազգու- թյունների» կազմում կլանելու պետական քաղաքականությունից, իսկ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը վարում էր թյուրքացման հետևողական քաղաքականություն: Նման պայմաններում քրդական ինքնությունը գրեթե արգելված էր: Պետական և հասարակական խտրականության չենթարկվելու, առավել ևս չաքսորվելու համար քրդերի շրջանում խրախուսելի էր «ադրբեջանցի» նորաստեղծ ինքնու- թյունը: 3) Ժամանակակից Ադրբեջանում քուրդ լինելը շարունակում է մնալ անցանկալի երևույթ: Ի տարբերություն խորհրդային շրջանի՝ խտրականությունը ձեռք է բերել առավել քաղաքականացված երանգ, երբ քրդական ինքնությունը կապվում է անջատողականության և ահաբեկչության հետ: Պետական քարոզչության հետևանքով Ադրբե- ջանի հասարակության մեջ արմատավորվել է այն տեսակետը, որ 21- րդ դարում Ադրբեջանում քրդեր չեն կարող լինել: 4) Իրաքի Քրդական ինքնավարությունում անցկացված անկախու- թյան հանրաքվեն ցույց տվեց, որ Ադրբեջանում քրդերն ու նրանց ինքնությունը վերջնականապես վերացած չեն: Շատ քրդեր, բացահայտ չցուցադրելով և չշեշտելով իրենց էթնիկ պատկանելությունը, ներքուստ պահպանում են այն: Ադրբեջանում գործող որոշ կազմակերպություն- ների և խմբերի գործունեությունը թույլ է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանում կենտրոնական բռնապետական իշխանության թուլաց- ման պայմաններում քրդերը՝ ի թիվս այլ էթնիկ խմբերի՝ լեզգիների, թալիշների, բարձրացնելու են իրենց էթնիկ իրավունքների վերականգ- նման և պաշտպանության հարցը: Մանավանդ, որ նման պատմական օրինակը կա, երբ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին քրդերը բա- ցահայտ և զանգվածաբար սկսեցին բարձրաձայնել խորհրդային երկ- րում քրդական հարցի գոյության և իրենց իրավունքների ոտնահարման մասին: 155