MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 153
Աղյուսակ 2.
Մարդահամարի տարեթիվը
1999
2009
Քուրդ բնակչության
թվաքանակը
13 019
6 065
Մինչդեռ ոչ պաշտոնական, փորձագիտական գնահատա-
կաններով 1990-ականներին և 2000-ականներին Ադրբեջանում քրդերի
թիվը (ներառյալ նաև լեզվով ասիմիլացված) կազմում էր տարբեր
հաշվարկներով 50-ից մինչև 200 հազար 48 :
Բացի հոդվածի սկզբում մեր նշած ինքնության դրսևորումներից,
վերջին տարիներին՝ կապված նախևառաջ Սիրիայում քրդերի ռազմա-
կան և քաղաքական հաջողությունների, Իրաքում քրդերի դե ֆակտո
անկախ կարգավիճակի հետ, Ադրբեջանում նկատվում են քրդական
գործոնի ակտիվացման որոշակի ազդակներ:
Օրինակ, 2014 թ. Ադրբեջանի Ազգային անվտանգության նախա-
րարությունը Բաքվի մզկիթներից մեկը այրելու մեղադրանքով ձերբա-
կալեց 2 անձի, որոնք անմիջապես պիտակավորվեցին որպես PKK-ա-
կաններ (Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ):
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ձերբակալված Նամիք Նասի-
բովը և Էլնուր Ալեքբերովը 2014 թ. այցելել էին Սիրիայի քրդերի վերա-
հսկողության տակ գտնվող տարածքներ, մասնակցել քրդական ուժերի
վարած ռազմական գործողություններին՝ մասնավորապես Կոբանիի
պաշտպանությանը: Վերադառնալով Ադրբեջան՝ նրանք իբր պետք է
տեղում ստեղծեին «Յեքբուն» (միություն) անունով PKK-ի ճյուղավո-
րումը 49 :
Ուշագրավ է, որ Նամիք Նասիբովը հանդիսանում էր Ադրբեջա-
նում գործող «Ռոնաի» քրդական մշակութային կենտրոնի քարտուղարի
տեղակալ 50 : Ադրբեջանի քրդերի «Ռոնաի» կենտրոնը 2013 թ. մարտին
Иванов С., նշվ. աշխ., с. 58; McDowall D., նշվ. աշխ., p. 490.
Prokuror Bakıda məscidi yandıran PKK-çılara cəza istədi. http://news.lent.az/news/
225137
50 Bakıda məscidi yandıran PKK-çı Milli Qəhrəmanın oğludur.
https://sizinyol.com/2014/12/bakida-m%C9%99scidi-yandiran-pkk-ci-milli-
q%C9%99hr%C9%99manin-ogludur/
48
49
153