MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 152

նացմանը, նշում է, որ Ադրբեջանի քրդերի շրջանում այդ առաջարկը ընդունելի դարձնելու և դրական արձագանք ստանալու համար ներ- գրավվել են նաև Հայաստանի քուրդ և եզդի մտավորականները: Սա- կայն ադրբեջանական կողմի հակազդեցության, ադրբեջանական քրդե- րի շրջանում իրենց հայաստանցի ազգակիցների ոչ ազդեցիկ լինելու, և ինչու չէ նաև պատերազմական գործողությունների պատճառով ադրբեջանական քրդերի մոտ ի հայտ եկած հակահայկականության հետևանքով տվյալ ուշագրավ ծրագիրը չի հաջողվել կյանքի կոչել: Վերոնշյալը ուղղակիորեն գալիս են հաստատելու ադրբեջանցի հետազոտող և քաղաքական գործիչ Ռասիմ Մուսաբեկովի և ազգա- գրագետ Արիֆ Յունուսի մտքերը, որ հայկական իշխանությունները 1993-1995 թթ. ցանկանում էին Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին), Որոտանի (Կուբաթլուի), Կովսականի (Զանգելան) շրջանների հիման վրա ստեղծել իրենց կառավարմանը ենթակա քրդական ինքնա- վարություն՝ բուֆերային գոտի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև 44 : Հայկական կողմի այս նախաձեռնությունն ու տվյալ շրջանների քրդերի անհամաձայնությունն իր արտացոլումն է գտել նաև արևմտյան ուսումնասիրողնեի աշխատանքներում 45 : Վիճակագրական տվյալների զեղծարարության խորհրդային շրջանի ավանդույթները շարունակվում են նաև ժամանակակից Ադրբեջանում: Հետխորհրդային առաջին մարդահամարն այդ երկրում անց է կացվել 1999 թ.: Ըստ մարդահամարի՝ Ադրբեջանում բնակվում էր 13 019 քուրդ, որոնցից քրդերենը որպես մայրենի լեզու էր նշել 48,9 տոկոսը, մնացածի համար մայրենի էր ադրբեջաներենը 46 : 2009 թ. անցկացված հաջորդ մարդահամարի համաձան քրդերի թիվը նախոր- դի համեմատ 2 անգամ պակաս էր՝ 6 065 47 : Мусабеков Р., Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства, Азербайджан и Россия: общества и государства, Вып. 4, Москва, 2001; http://old.sakharov-center.ru/publications/azrus/az_012.htm ; Юнусов А., Азербайджан в начале XXI века: конфликты и потенциальные угрозы, Баку, 2007, с. 147. 45 Տես՝ McDowall D., նշվ. աշխ., p. 493. 46 Юнусов А., Этнический состав Азербайджана (по переписи 1999 года), http://www.demoscope.ru/weekly/2004/0183/print.php 47 United Nations Statistics Division, Demographic Statistics: Population by national and/or ethnic group, sex and urban/rural residence; http://data.un.org/ Data.aspx?d=POP&f=tableCode:26 44 152