MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 149

Խորհրդային Ադրբեջանում ընթացող ձուլման գործընթացների վերաբերյալ անուղղակիորեն նշել է խորհրդային քրդագետ Արիս- տովան: 20-րդ դարի երկրորդ կեսին նա նշում էր, որ Հայաստանի տարածքում բնակվող քրդերը ավելի լավ էին պահպանել իրենց տոհմացեղային բաժանումը և էթնիկ նկարագիրը, քան Ադրբեջանի քրդերը 37 : Մեր կարծիքով, սա նախևառաջ պայմանավորված էր Հայաստանի քրդերի դեպքում հոծ քրիստոնյա հայ բնակչությամբ շրջապատված լինելու հանգամանքով: Հայերի և քրդերի միջև սոցիալ- մշակութային, կրոնական տարբերություններն ավելի ցայտուն և շատ էին, քան թե ադրբեջանցիների (թյուրքախոս մահմեդականներ) և քրդերի: Հետևաբար բնական և արհեստական գործընթացներով պայ- մանավորված ինքնության և տոհմացեղային համակարգի տարրա- լուծումը ընթանում էր հենց Ադրբեջանում: Սակայն պակաս կարևոր չէ նաև հանգամանքը, որ Խորհրդային Հայաստանում քրդական ինք- նությունը չէր ենթարկվում այնպիսի բռնաճնշումների, ինչպես Ադր- բեջանում: Զորօրինակ, 1930-50-ական թվականներին քրդերենով տպա- գրված գրքերի և թերթերի 90 տոկոսը բաժին էր ընկնում հենց Հայաս- տանին, Երևանում գործում էր նաև քրդական թատրոն: Նույն այդ ժամանակամիջոցում Ադրբեջանում քրդերենով տպագրվել էին եզակի նմուշներ, ավելին, այդ երկրում քրդերի և քրդերենի գոյությունը հաճախ նույնիսկ հերքվում էր 38 : Ադրբեջանում դիտավորյալ քրդական դպրոց- ներ չէին բացվում: Քրդական սակավաթիվ դպրոցներ գոյություն են ունեցել միայն 1931-1938 թթ. ընացքում 39 : Խորհրդային շրջանից սկսած քուրդ երեխաները ուսում էին ստանում ադրբեջանական դպրոցներում, դառնում ադրբեջաներենի կրողներ: Այդ պատճառով ներկայումս քրդերենին տիրապետողներ Ադրբեջանում շատ քիչ կան 40 : Սակայն քրդերի մի մասը սկսեց վերագտնել իր ինքնությունը 1980-ական թվականների վերջին՝ գորբաչովյան «հրապարակայնու- թյան» շրջանում: Դրան նպաստեց նաև Արցախյան շարժումը: 1988 թ. շուրջ 1000 քրդեր ուղարկեցին իրենց անձնագրերը Մոսկվա և պահան- Аристова Т., Курды Закавказья, Москва, 1966, с. 46. Müller D., նշվ. աշխ., 64-65, Григорян В., նշվ. աշխ., с. 25. 39 Бабаян Д., նշվ. աշխ., с. 127. 40 Мусабеков Р., Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства, Азербайджан и Россия: общества и государства, Вып. 4, Москва, 2001; http://old.sakharov-center.ru/publications/azrus/az_012.htm 37 38 149