MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 150

ջեցին դրանցում նշված «ադրբեջանցի» ազգությունը փոխարինել «ազ- գությունը՝ քուրդ» գրությամբ 41 : 1980-ականների վերջին Հայաստանի և Ադրբեջանի, նաև բռնաճնշումների հետևանքով Ռուսաստան ու Միջին Ասիա աքսորված քրդերը սկսեցին հանդես գալ իրենց ինքնավարու- թյունը վերականգնելու պահանջով: 1989 թ. մի խումբ քուրդ հասա- րակական գործիչներ գրավոր դիմեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի քարտուղար Նիշանովին՝ խնդրելով Ադրբեջանի տարածքում վերականգնել Քրդական ինքնավարությունը 42 : 1991 թ. Քրդական մշակութային կենտրոնի տնօրեն Բրոևը դիմեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի քարտուղար Լուկյանովին՝ խնդրելով արագացնել երկրում քրդական հարցի լու- ծումը, վերականգնել ինքնավարությունը և ապահովել քրդերի ներկա- յությունը իշխանության բոլոր օղակներում 43 : Սակայն նաև սկսված Արցախյան պատերազմի հետևանքով քրդերի պահանջները հետագա զարգացում չստացան: Քրդերի ելույթները գորբաչովյան «վերակառուցման» շրջանում McDowall D., A modern history of the Kurds, London-New York, 2007, p. 493. Иванов С., Судьба советских курдов, сб. Восток (Oriens), 2014, № 6, с. 57. 43 Նույն տեղում: 41 42 150