MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 148

միլյացիայի 30 : Նոր ձևավորված ադրբեջանցի էթնոսի կայացմանն ու շատացմանը միտված տվյալ քաղաքականությունը լիովին տեղավոր- վում է ազգագրագետ-քաղաքագետների առաջ քաշած էթնիկական կոնստրուկտիվիզմի տեսության սահմաններում 31 : Խորհրդային Ադրբեջանում 1930-ական թվականներից սկսած պետականորեն իրականացվում էր բազմէթնիկ բնակչության թյուրքաց- ման քաղաքականություն 32 : Տվյալ պայմաններում քրդական ինքնու- թյունը չէր խրախուսվում: Այն քրդերը, ովքեր իրենց անձնագրերում նշում էին իրենց քրդական ազգությունը, ենթարկվում էին պետական խտրականության: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի բազմաթիվ քրդեր անձնագրերում իրենց ազգությունը նշում էին ադրբեջանցի 33 : Ընդհուպ մինչև 1980-ական թթ. քրդերն Ադրբեջանում խուսափում էին իրենց ինքնությունը շեշտելուց: Եթե որևէ քուրդ Ադրբեջանում ցանկանում էր աշխատանքի ընդունվեր կամ մասնագիտական առաջընթաց ունենար, ապա պարտավոր էր անձնագրում իր ազգությունը քրդականից փոխել ադրբեջանականի 34 : Խորհրդային միությունում ստալինյան բռնաճնշումները անդրա- դարձել են նաև Այսրկովկասի քրդերի վրա: 1937 թ. և 1944 թ. Հա- յաստանից, Վրաստանից և Ադրբեջանից մի քանի հազար քրդեր ար- տաքսվել են Ղազախստան և Միջին Ասիայի հանրապետություններ, Սիբիր 35 : Խորհրդային Ադրբեջանի տարածքից աքսորված քրդերը հիմ- նականում Նախիջևանից էին և իսլամի սուննի ուղղության 36 : Անշուշտ դա նաև լավ առիթ էր Ադրբեջանում միասնական էթնոսի ձևավորման քաղաքականությունը առաջ տանելու և «անվստահելի տարրերին» արտաքսելու համար: Տես՝ Müller D., The Kurds of Soviet Azerbaijan, 1920-91, Central Asian Survey, № 19, 2000, p. 58. 31 Կոնստրուկտիվիզմի վերաբերյալ մանրամասն տես՝ Б. Андерсон, Воображае- мые сообщества, Москва, 2001; Андерсон Б., Бауэр О., Хрох М. и др., Нация и национализм, Москва, 2002. 32 Иванов С., Судьба советских курдов, сб. Восток (Oriens), 2014, № 6, с. 56. 33 Gunter M., նշվ. աշխ., p. 123. 34 Григорян В., Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Азербайджане, Ереван, 1992, с. 28. 35 McDowall D., նշվ. աշխ., p. 492. 36 Müller D., The Kurds of Soviet Azerbaijan, 1920-91, Central Asian Survey, № 19, 2000, p. 63. 30 148