MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 147

ձեռնտու էր հարևան Թուրքիայում ապստամբ ազգակիցներ ունեցող և «անվստահելի տարր» համարվող Ադրբեջանի քրդերի թիվը պակա- սեցնել ի օգուտ նոր ձևավորված ավելի մեծաքանակ «տիտղոսային» էթնոսի՝ ադրբեջանցիների 28 : ԽՍՀՄ ամբողջ գոյության շրջանում կազմակերպված մարդահա- մարներում ադրբեջանաբնակ քրդերի թիվը անընդհատ վայրիվերում- ներ է գրանցել՝ չենթարկվելով բնակչության բնական աճի և առհա- սարակ որևէ տրամաբանության: Աղյուսակ 1-ում նշված թվերը մեզ հստակ թույլ են տալիս ենթադրելու, որ քրդերի իրական թվաքանակը խեղաթյուրվել է: Աղյուսակ 1. Մարդահամարի տարեթիվը Ադրբեջանում քրդերի թվաքանակը 1926 1937 1939 1959 1970 1979 1989 41 193 10 878 6 005 1 487 5 488 5 676 12 226 Որպես պատմական իրողություն հաստատված է խորհրդային իշխանության քաղաքականությունը, որի հիմքում ընկած էր «տիտղո- սային ազգությունների» ամրապնդումն ի հաշիվ «ավելորդ» փոքրա- քանակ ազգային (էթնիկ) խմբերի 29 : Մանավանդ, որ մեր ուսում- նասիրության առարկա Ադրբեջանի քրդերը բնականորեն միտված էին և փաստացի նաև ոչ բռնի կերպով ենթարկվում էին լեզվական ասի- Տես՝ Gunter M., The A to Z of the Kurds, The Scarecrow Press, 2009, p. 123. Григорян В., Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Азербайджане, Ереван, 1992, с. 26; Мусабеков Р., Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства, Азер- байджан и Россия: общества и государства, Вып. 4, Москва, 2001; http://old.sak- harov-center.ru/publications/azrus/az_012.htm 28 29 147