MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 146

բնակվում էին Քուրդիստանի ինքնավար գավառում 23 : 1926 թ. Դրու- թյամբ Ադրբեջանի ավելի քան 40 000 քրդերի միայն 17 տոկոսն էր քրդերենը համարում իր մայրենի լեզու, այսինքն նրանց ճնշող մեծա- մասնության համար ավելի հարազատ էր ադրբեջաներենը 24 : Նույն ժամանակաշրջանի մեկ այլ աղբյուրի համաձայն` Քուրդիստանի գա- վառում բնակվող մոտ 35 հազար քրդերից կեսը քրդերենին չէր տի- րապետում 25 : Ընդամենը 11 տարի անց՝ 1937 թ. մարդահամարի տվյալով Ադր- բեջանի ԽՍՀ-ում իբր բնակվում էր միայն 10 878 քուրդ 26 : Խաղաղ պայմաններում բնական աճի հաշվին քրդերի թիվը փոխանակ ավելանար, վիճակագրական տվյալների համաձայն ընդհակառակը՝ նվազել էր մոտ 4 անգամ: Այստեղ ակնհայտ է Խորհրդային Ադրբեջանի իշխանության վարած թյուրքացման քաղաքականությունը, երբ ամեն կերպ փորձ էր արվում նվազեցնել կամ գոնե այդպես ներկայացնել ոչ թյուրքական ծագմամբ բնակչության քանակական կշիռը: Հնարավոր է նաև, որ խորհրդային կենտրոնական իշխանության նման մոտեցման վրա իրենց ազդեցությունն են ունեցել 1920-30-ական թթ. հարևան Թուրքիայում քրդական մի քանի ապստամբությունները: Նաև վերոնշյալ ապստամբությունների հետևանքով 1929 թ. Կար- միր Քուրդիստանի ինքնավար կարգավիճակը վերացվեց: Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը ևս ցանկանում էր վերացնել առանձին քրդական վարչական միավորը: Քուրդիստանի տարածքը ներառվեց Ղարաբաղի օկրուգի մեջ, որի մեջ մտան նաև Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանները 27 : Քուրդիստան անունով նոր օկրուգը իրակա- նություն չդարձավ, քանի որ արդեն ԽՍՀՄ ղեկավարությունը 1930 թ. որոշեց ամբողջ երկրում օկրուգները փոխարինել շրջաններով (ռայոն): Քրդական առանձին շրջան ևս չստեղծվեց: Վերադառնալով մարդահամարներում քրդերի թվի նվազմանը՝ արձանագրենք, որ անշուշտ, խորհրդային վարչակարգի համար ավելի Бабаян Д., նշվ. աշխ., с. 116. McDowall D., նշվ. աշխ., p. 492. 25 Müller D., The Kurds of Soviet Azerbaijan, 1920-91, Central Asian Survey, № 19, 2000, p. 50. 26 Նույն տեղում՝ էջ 59: 27 Бабаян Д., նշվ. աշխ.,, с. 116. Аристова Т., Курды Закавказья, Москва, 1966, с. 40. 23 24 146