MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 145

համաձայն նահանգում բնակվում էր 34 162 քուրդ, իսկ 10 տարի անց նույն նահանգում քրդերեն խոսողների թիվը շուրջ 20 հազարով պակաս է նշվում 19 : Այս առիթով կարելի է մի քանի ենթադրություն անել. ա) 19-րդ դարի վերջին քրդերի մի մասը լեզվական առումով ձուլվել էր թյուրքախոսների հետ, և այդ գործընթացը շարունակվում էր, բ) քրդերի թիվը դիտավորյալ կերպով նվազեցված էր նշվում, գ) 19-րդ դարավերջի ռուսական ազգագրությունը բավարար չափով զարգացած չէր՝ քրդերին և Այսրկովկասի թյուրքախոսներին տարբերակելու համար՝ առավել ևս երկուսի միջև կրոնամշակութային ընդհանրությունների և քրդերի ասիմիլյացիայի պայմաններում 20 : Թերևս դրանով էր պայմանավորված նաև մարդահամարի տվյալների դասակարգումը ոչ թե ըստ էթնիկական խմբերի, այլ մայրենի լեզվի: Խորհրդային իշխանության առաջին տարիներին`1923 թ. Մեծա- մասամբ քրդաբնակ Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին), Որո- տանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) շրջանների հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ կազմում, Խորհրդային Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև տարածքում ստեղծվեց քրդաբնակ Քուրդիստանի գավառը (ուեզդ) ՝ որպես կիսաինքնավար շրջան, որը հայտնի էր նաև Կարմիր Քուրդիստան անունով 21 : 1926 թ. ԽՍՀՄ ամբողջ տարածքում անցկացված առաջին մար- դահամարի համաձայն Ադրբեջանի ԽՍՀ տարածքում քրդերի թիվը 41 193 էր (ներառյալ 2 649 Նախիջևանի ԻՀ-ում) 22 : Դրանցից 37 470-ը население обоего пола по уездам, с указанием числа лиц преобладающих родных языков, Вып. 7, 1905 г., с. 6. 19 1897 թ. համընդհանուր մարդահամարում բացակայում էր բնակչության դա- սակարգումն ըստ էթնիկ պատկանելության: Առկա էին միայն տվյալներն ըստ լեզվի և կրոնական պատկանելության: 20 Ադրբեջանի քրդերը մեծամասամբ շիա իսլամադավան են: Սուննի են Նա- խիջևանում բնակվող քրդերը: 21 Бабаян Д., Красный Курдистан: Геополитические аспекты создания и упразд- нения, сб. 21 век, 2005, № 2, с. 115; Гейбуллаев Г., Топономия Азербайджана (историко-этнографическое обозрение), Баку, 1986, с. 100; McDowall D., A Mo- dern History of the Kurds, London-New York, 2007, p. 492. 22 Всесоюзная перепись населения 1926 года. Национальный состав населения по регионам республик СССР http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php? reg=2275 145