MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 144

խմբերը, անցնելով Արաքս գետը, բնակություն էին հաստատում Քար- վաճառի և Կովսականի միջև ընկած տարածքում: Հայտնի է, որ 1807 թ. քուրդ ցեղապետ Մեհմեդ Սեֆի-սուլթանը 600 ընտանիքներով Պարսկաստանից անցել է Ղարաբաղի խանություն: Քրդերի առանձին խմբեր էլ Պարսկաստանից տեղափոխվել են Նա- խիջևան 14 : Այսրկովկասի ռուսական նվաճումից հետո արդեն կազմվել են պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ հիմնականում մարդահա- մարների տեսքով, որոնք ընդհանուր պատկերացում են տվել Այսր- կովկասում քրդերի քանակի և տեղաբաշխման մասին: 1871-1874 թթ. Կովկասի կամերալ նկարագրության համաձայն՝ Ելիզավետպոլի նա- հանգն ուներ 15 366 քուրդ բնակիչ: Երևանի նահանգում՝ ներառյալ Նախիջևանում, քրդերի թիվը 27 779 էր 15 : Ակադեմիկոս Շոպենը 19-րդ դարի կեսին ներկայացրել է Հայկական մարզի քրդերի տոհմացեղային կազմը, որը մեծապես համընկնում էր ընդհանուր Այսրկովկասում տվյալ էթնիկ խմբի տոհմացեղային կազմի հետ: Շոպենի ներկայացրած ցուցակում ընդգրկված էին քրդերի միլլի, կարաչորլի, հասանանլի, բարկուշատ, բաբալի, կուլուքչի, թարթառլի, սուլթանլի, կուլիխանլի, բոզլու, փուսիան և այլ ցեղեր 16 : 1886 թ. դրությամբ Ելիզավետպոլի նահանգում, որը ներառում էր նաև Զանգեզուրն ու Արցախը, որպես քուրդ էր գրանցված 34 162 մարդ: Այս թիվը կազմում էր ամբողջ նահանգի բնակչության 4,6 տոկոսը: Դրանցից մոտ 1 500-ը բնակվում էր Ջաբրայիլի գավառում, շուրջ 5 500 քրդեր՝ Ջևանշիրի գավառում, 26 500-ը Զանգեզուրի գավառում 17 : 1886 թ. Այսրկովկասի պաշտոնական վիճակագրական տվյալներում Բաքվի նահանգում քրդեր չէին բնակվում: Ուշագրավ է, որ 1897 թ. ամբողջ Ռուսական կայսրության տա- րածքում անցկացված մարդահամարում Ելիզավետպոլի նահանգում քրդերեն խոսողների թիվը 14 503 էր 18 : Փաստորեն 1886 թ. տվյալների Аристова Т. , Курды Закавказья, Москва, 1966, с. 36-37. Распределение народностей, населяющих Кавказ, по губерниям и областям Кавказа, – Кавказский календарь на 1887 год, с. 220. 16 Шопен И., Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи, СПб., 1852, с. 528. 17 Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, Елисаветпольская губерния, Тифлис, 1893. 18 Первая всеобщая перепись населения Российской империи 1897 г., Наличное 14 15 144