MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 143

դրսևորվեց Ադրբեջանում գրեթե չնշմարվող քրդական ինքնությունը և դրա նկատմամբ հասարակության և պետության անհանդուրժողա- կանությունը: Հարկ է նշել, սակայն, որ Ադրբեջանի քրդերի արձագանքը լայնա- ծավալ չէր և մնաց առանձին անհատների մակարդակում: Մինչդեռ ժամանակակից Ադրբեջանի տարածքը երկար դարեր համարվել է քրդերի կոմպակտ բնակության տարածք: Հետևապես հարց է առա- ջանում՝ ինչու՞ է տվյալ էթնիկ խումբը Ադրբեջանում այդքան պասիվ սեփական իրավունքների և ինքնության պաշպանության հարցում, որով էլ պայմանավորված է մեր նշած թույլ արձագանքը Իրաքի քրդերի պատմական քայլին և ծայրահեղ բացասական վերաբերմունքը իրեն թյուրք համարող արբեջանցի հասարակության կողմից: Ժամանակից Ադրբեջանի տարածքի մեջ մտնող Արևելյան Հայաստանի մի մասում դեռևս 10-րդ դարում ստեղծվել էր տիրակալ- ների Շադդադյան քրդական դինաստիան՝ պատմական հայկական Գանձակ քաղաք-կենտրոնով (այժմ Ադրբեջանի կազմում Գյանջա քաղաքը): Ամիրայությունը 10-11-րդ դարերում Այսրկովկասի ամենա- հզոր պետական միավորներից մեկն էր 11 : Քրդական դինաստիայի տիրապետությունը անշուշտ նպաստել է Այսրկովկասում ոչ մեծ քանա- կով քրդական տարրի բնակեցմանը: 11-րդ դարում Շիրվանում հիշատակվում են քրդերի քոչավայ- րերը, ինչը նույնպես խոսում է տարածաշրջանում փոքրաքանակ, բայց որոշակի քրդական բնակչության մասին 12 : 16-17-րդ դարերում Սեֆյան կայսրությունը, ցանկանալով թու- լացնել Սյունիքի և Արցախի հայկական մելիքությունների կապը և հզո- րությունը, ներկայիս Բերձորի և Քարվաճառի շրջաններում տեղահա- նում էր հայ բնակչությանը և բնակեցնում էր իրեն հավատարիմ քոչվոր քրդական ցեղերի 13 : Հետագայում էլ, արդեն ռուս-պարսկական պատե- րազմների արդյունքում տեղի էր ունենում հայ բնակչության ար- տագաղթ: Իսկ Փանահ խանի օրոք քոչվոր քրդերի և թյուրքախոսներրի Տես՝ Minorsky V., I. New Light on the Shaddadids of Ganja, II. The Shaddadids of Ani, III. Prehistory of Saladin, London, 1953, pp. 33-34; Аристова Т. Ф., Курды Закавказья, Москва, 1966, с. 22. 12 Минорский В., История Ширвана и Дербенда X-XI вв., Москва, 1963, с. 58. 13 Шнирельман В., Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье, Москва, 2003, с. 199. 11 143