MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 142
ցում բողոքել էին Ադրբեջանում քրդերի նկատմամբ վարվող ձուլման
քաղաքականությունից և Իրաքի քրդական ինքնավարության ղեկա-
վարությանը կոչ արել «տեր կանգնել» Ադրբեջանի քրդերին 9 :
Ջեբրայիլովի լուսանկարները տարածվում էին սոցցանցերի
ադրբեջանական պանթյուրքիստական ուղղվածությամբ խմբերում,
որոնցում նա ներկայացվում էր որպես Թուրքիայում գործող PKK-ի
(Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկիչ: Իրենց
գրառումների համար քննադատվող և վարկաբեկվող ադրբեջանական
քրդերը ի վերջո կամ ջնջում էին արած գրառումներն ու լուսա-
նկարները, կամ ընդհանրապես հեռացնում անձնական էջերը:
Այսպիսով, 2017 թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին
հասարակական և պետական մակարդակով ակնհայտ ցուցադրվում էր,
որ Ադրբեջանում քրդական ինքնությունը ոչ միայն չի խրախուսվում,
այլև համարվում է ամոթալի, նույնացվում «ահաբեկիչների» հետ: Նման
իրավիճակի հետ կարելի է համեմատել 1998 թ. հայտնի միջադեպը, երբ
Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ թեկնածու-
ներից Աշրաֆ Մեխտիևը գործող նախագահ Հեյդար Ալիևին անվանեց
էթնիկ քուրդ և մեղադրեց Թուրքիայից քրդերին Ադրբեջան տեղա-
փոխելու և ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական
կուսակցությանն աջակցելու մեջ: Ալիևի հասցեին հնչած այդ մե-
ղադրանքը կրկնեց նաև նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Ալիևի
պատասխանը եղավ քաղաքական օպոնենտների դեմ քրեական գոր-
ծերի հարուցումը, որոնք ի վերջո կարճվեցին Ալիևի՝ երկրորդ անգամ
նախագահ դառնալուց հետո 10 :
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսին է ժամա-
նակակից ադրբեջանական հասարակության մեծամասնության մոտ
վերաբերմունքը քրդական ինքնության նկատմամբ: Քրդերը դիտարկ-
վում են որպես վտանգ ոչ միայն անմիջապես Ադրբեջանի տարածքային
ամբողջականության և անվտանգության համար, այլև որպես հա-
մաթյուրքական վտանգ, որի տակ ենթադրվում են եղբայրական Թուր-
քիայի շահերը: Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկաց-
ված հանրաքվեն դարձավ յուրօրինակ կատալիզատոր, որի միջոցով
Azərbaycan kürdləri “Kürdüstan”dan kömək istədi. http://www.virtualaz.org
/dish/4553
10 Велиев А., Курдская проблема в Азербайджане: угроза безопасности или оче-
редная игра?, – Журнал «Центральная Азия и Кавказ», № 2, 2001, с. 122.
9
142