MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 141

եկավ նաև մեկ այլ պատգամավոր Վահիդ Ահմեդովը 7 : Ի վերջո Ֆիզուլի Թանրըվերդիևը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: 2017 թ. սեպտեմբերի վերջին սոցցանցերում գրանցվեցին նաև այլ՝ համեմատաբար ավելի պակաս հնչեղություն ստացած դեպքեր, երբ Ադրբեջանի քուրդ օգտատերերը բացահայտ աջակցում էին Իրաքի քրդերի անկախության հանրաքվեին: Վուգար Բանդալիօղլու անունով Ադրբեջանի քաղաքացուն ևս անդրադարձան ադրբեջանական լրա- տվամիջոցները քննադատող և անջատողականության համար մեղա- դրող հոդվածներով 8 : Վուգար Բանդալիօղլուն. Հրապարակվեցին նաև Նիջաթ Ջեբրայիլովի լուսանկարները, որոնցում քուրդ երիտասարդը հանդես էր գալիս Իրաքի Քուրդիստանի դրոշով և սեպտեմբերի 25-ի հանրաքվեի տոնական գրառումներով: Ջեբրայիլովը վերջին տարիներին ներկայանում է որպես 2011 թ. հիմնված և քիչ հայտնի «Ադրբեջանի քրդական երիտասարդական կազմակերպության» նախագահ: Նա և Ադրբեջանի քրդերի հասա- րակական միության ղեկավար Թահիր Սուլեյմանը 2013 թ. Թուրքիայի քրդերին պատկանող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույ- Milli Məclisdə "Kürdüstan"a dəstək verən məmura cəza tələbi, 02.10.2017, http://publika.az/news/nida_xeber/215429.html 8 Daha bir azərbaycanlı məmur Kürdüstanın "müstəqillik" referendumuna dəstək verdi https://news.milli.az/society/585167.html ; Azəravtoyol” işçisi də "kürd dövlətinə" dəstək verdi? – Rəsmi, http://axar.az/news/toplum/211917.html, 28.09.2017. 7 141