MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 140

Ուշագրավ է, որ սոցցանցերում լայն տարածում գտած թեման գրավեց նաև ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցների ուշադ- րությունը 3 : Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը (APA), որը համարվում է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնա- կան օրգանը և զբաղվում է հիմնականում պետական մարմինների հայտարարությունների և պաշտոնական լրատվության տարածմամբ, առանձին կարճ հարցազրույց էր վերցրել Թանրըվերդիևի հետ: Գոր- ծակալությունը նաև հայտնել էր, որ Ադրբեջանի իրավապահ մար- մինները քննում են Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրա- քվեին աջակցելու տվյալ դեպքը 4 : Մեկ այլ հարցազրույցում էլ քուրդ պաշտոնյան հայտարարել էր, որ եթե իր դիրքորոշման համար իրեն աշխատանքից ազատեն, ինքը կայրի ադրբեջանական անձնագիրն ու զինգրքույկը, կլքի Ադրբեջանը և միայն հպարտ կլինի, որ պատժվել է քրդական ինքնությունը պաշտպանելու համար 5 : Քուրդ պաշտոնյայի դեմ սկսված արշավի տրամաբանական շարունակությունը դարձավ Ադրբեջանի խորհրդարանի պատգամա- վոր Ֆազիլ Մուստաֆայի ելույթը մեջլիսում: Պատգամավորը նիստի ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազին կոչ արեց հետաքննու- թյուն սկսել պետական պաշտոնյա հանդիսացող Թանրըվերդիևի նկատմամբ: Ֆազիլ Մուստաֆան իր ելույթում մասնավորպես նշել է. «Եթե որևէ մեկը չի հավանում Ադրբեջանը, ցանկանում է վառել իր անձնագիրը, թող կորչի գրողի ծոցը: Ահավորն այն է, որ նա դեռ պահ- պանում է Ադրբեջան պետությունում զբաղեցրած իր պաշտոնը» 6 : Գլխավոր դատախազին ուղղված նմանատիպ առաջարկով հանդես Laçin rayon icra hakimiyyətinin kürd əsilli məmuru separatçiliği dəstəkləyir!!! http://press-az.com/siyast/2648-lachin-rayon-icra-hakimiyyetinin-kurd-esilli- memuru-separatchiligi-destekleyir.html; Чиновник, поддержавший референдум курдов: В Азербайджане есть свобода слова, http://minval.az/news/123724937, 26.09.2017. 4 Hüquq-mühafizə orqanları Laçın RİH-nin şöbə müdirinin İraq Kürdüstanında referendumunu dəstəkləməsi məsələsini araşdırır. https://apa.az/xeber-az/hadise/hu- quq-muhafize-orqanlari-lacin-rih-nin-sobe-mudirinin-iraq-kurdustaninda- referendumunu-desteklemesi-meselesini-arasdirir-2306.html 5 “Pasportumu Yandirib, Ölkəni Tərk Edərəm…” – Separatçı məmur meydan oxuyur, http://azpolitika.info/?p=357057, 26.09.2017. 6 ''Kimsə Azərbaycanı bəyənmirsə, cəhənnəm olub getsin'', https://www.meydan.tv /az/site/news/25422/, 02.10.2017. 3 140