MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 139

Վերլուծելով հասարակ ադրբեջանցիների և լրատվամիջոցների արձագանքները՝ առաջին հերթին պետք է նշենք, որ իր քրդական ինքնությունն ու Իրաքի քրդերի ինքնորոշման նկատմամբ համակրան- քը բարձրաձայնած անձին սպառնացողների մեծ մասը հանդես էր գալիս պանթյուրքիզմի ժամանակակից գաղափարախոսությանը հա- տուկ պնդումներով: Դրանց էությունը կայանում էր նրանում, որ ան- ջատողական քրդերը Թուրքիայի և Ադրբեջանի, ընդհանրապես «թյուր- քական աշխարհի» թշնամիներն են: Ոմանք նույնիսկ բացառում էին ժամանակակից Ադրբեջանում քրդերի գոյությունը՝ պատճառաբանելով, որ նրանք դեռ 1-2 հարյուրամյակ առաջ պետք է ձուլված լինեին թյուրքերի հետ: Շատ ադրբեջանցիներ էլ քրդական հանրաքվեի դեմ էին հանդես գալիս՝ զուտ ելնելով եղբայրական Թուրքիայի շահերից: Ուշագրավ է, որ անհամեմատ ավելի քիչ թվով, այնուամենայնիվ կային օգտատերեր, որոնք այս կամ այն չափով պաշտպանում էին Ֆիզուլի Թանրըվերդիևին, արդարացնում Իրաքի քրդերի գործողությունը և հիշեցնում նորագույն շրջանի Ադրբեջանի սոցիալ-քաղաքական կյան- քում քրդերի ունեցած դերի մասին: Տվյալ մարդիկ թերևս նույնպես էթնիկ քրդեր էին, որոնց համար առիթ էր ընձեռնվել սեփական ինքնու- թյունը պաշտպանելու և դրա մասին բարձրաձայնելու համար: Ֆիզուլի Թանրըվերդիևի՝ հանրաքվեին աջակցող լուսանկարները և դրանք քննադատող լրատվաջոցի գրառումը. «գործում են» մինչև 1991-1994թթ. գոյություն ունեցած վարչատարածքային բա- ժանման հիման վրա ստեղծված տեղական կառավարման մարմինները (Լա- չինի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլն): 139