MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 138
ձայնել իրենց ինքնության մասին: Այս տեսանկյունից ուշագրավ և
վերջին տարիների համար անսովոր դրսևուրմներ եղան 2017 թ. Իրաքի
քրդերի նախաձեռնած անկախության հանրաքվեից առաջ և հետո:
Իրաքի Քրդական ինքնավարությունում 2017 թ. սեպտեմբերի 25-
ին անցկացված անկախության հանրաքվեն մեծ ոգևորություն առաջ
բերեց ոչ միայն տեղի քրդերի մոտ: Այն համընդհանուր ցնծության և
քրդական ինքնության վերելքի առիթ դարձավ նաև քրդաշատ Թուր-
քիայում, Իրանում, Սիրիայում, նույնիսկ քրդերի բնակության ավան-
դական արեալներ չհանդիսացող Եվրոպայում, ԱՄՆ-ում:
Քրդական հանրաքվեն խիստ չափավոր, բայց յուրատեսակ
արձագանք գտավ նաև Ադրբեջանում՝ տեղի քրդերի շրջանում: Հարկ է
միանգամից շեշտել, որ Ադրբեջանի քրդերի շրջանում ոգևորությունը
չարտահայտվեց բացահայտ և զանգվածային հասարակական գործո-
ղություններով` տոնախմբություններ, հանրահավաքներ և այլն: Ինչ-
պես հատուկ է ներկայիս Ադրբեջանին և նրա քաղաքացիական հա-
սարակությանը, հաշվի առնելով երկրում խոսքի և հանրահավաքների
ազատության բացակայությունը, քաղաքական հետապնդումները՝
քրդական հանրաքվեի հասարակական արձագանքներն էլ արտացոլ-
վեցին սոցցանցերում:
Ադրբեջանի հասարակական-քաղաքական դաշտում առավել
լայն արձագանք ստացան համացանցում Ֆիզուլի Թանրըվերդիևի
գրառումները: Դրանցում Թանրըվերդիևը աջակցություն էր հայտնում
Իրաքի քրդերի քաղաքական նախաձեռնությանը, տարածում Քրդական
ինքնավարության դրոշի և առաջնորդ Մասուդ Բարզանիի լուսանկար-
ները: Տվյալ անձի գրառումները համացանցի ադրբեջանական սեգմեն-
տում «պայթյուն» առաջացրին: Բազմաթիվ ադրբեջանցիներ քննադա-
տում էին Ֆիզուլի Թանրըվերդիևին, պահանջում նրան ձերբակալել և
վտարել Ադրբեջանից, ոմանք նույնիսկ մահվան սպառնալիքներ էին
հնչեցնում: Նրա անձի շուրջ ստեղծված իրարանցմանն անմիջապես
խառնվեցին ադրբեջանական՝ այդ թվում պետական ամենահայտնի
լրատվամիջոցները: Նման աղմուկի պատճառը թերևս այն էր, որ
Թանրըվերդիևը պետական պաշտոնյա էր: Նա այսպես կոչված
«Լաչինի շրջանի ղեկավար մարմնում» էր իրավաբանական վարչու-
թյան պետ էր 2 :
2 Արցախյան պատերազմում հայակական տարածքների ազատագրումից և
Ադրբեջանի կրած պարտությունից հետո այդ երկրում պահպանվել և այսօր էլ
138