MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 137
Ն Ո Ր Ե Վ Ն Ո Ր Ա Գ Ո Ւ Յ Ն
Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՎԱՐԴԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
(ՀՀ ԳԱԱ ԱԻ)
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔՐԴԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՁՈՒԼՄԱՆ ԽՆԴԻՐԸ
2017 Թ. ԻՐԱՔԻ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Ադրբեջանում քրդերը հանդիսանում են բազմաթիվ էթնիկ խմբե-
րից մեկը, որոնց թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները
մշտապես ենթարկվել են քաղաքական նպատակներով պայմանավոր-
ված զեղծարարությունների, տարբեր ժամանակներում նույնիսկ նրանց
գոյությունը կասկածի տակ է դրվել: Ի տարբերություն հարաբերա-
կանորեն ավելի ակտիվ թալիշների և լեզգիների, քրդերը ժամանա-
կակից Ադրբեջանում խոշոր հասարակական-քաղաքական ընդվզում-
ներ, բողոքի ցույցեր չեն նախաձեռնում: Հետխորհրդային Ադրբեջանում
թալիշաբնակ և լեզգիաբնակ շրջաններում ժամանակ առ ժամանակ ի
հայտ էին գալիս էթնիկ խտրականության և ձուլման դեմ բողոքի
քողարկված կամ բացահայտ դրսևորումներ, որոնք հաճախ ուղեկցվում
էին իշխանության կողմից բռնություններով և ձերբակալություններով 1 :
Քրդերի դեպքում խտրականության և ասիմիլյացիայի խնդիրն Ադրբե-
ջանում մշտապես նույնքան արդիական է եղել, սակայն այդ գործըն-
թացին դիմադրությունը եղել է շատ ավելի թույլ և պակաս կազմա-
կերպված: Ադրբեջանում քրդերը նույնիսկ խուսափում են բարձրա-
Օրինակ՝ Թալիշ-Մուղանական Հանրապետության հռչակումը 1993 թ., տար-
բեր տարիների թալիշ գործիչների (Նովրուզալի Մամեդով, Հիլալ Մամեդով)
քաղաքական հետապնդումները և ձերբակալությունները: 2017 թ. թալիշ գոր-
ծիչներից լրագրող Շահին Միրզոևի և նրա ընտանիքի փախուստը Վրաստան,
ապա Հայաստանից ապաստան հայցելը: Լեզգիների ազատագրական՝ նաև
զինված պայքարը, որը գլխավորում էր «Սադվալ» կազմակերպությունը: Այս
կազմակերպությունը 1990-ական թվականներին նաև զինված պայքար էր մղում
լեզգիների էթնիկ և մշակութային իրավունքների համար:
1
137