MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 14
անգոբով և փայլեցված է: Անգոբը ստացվել է մեծ մասամբ արդեն ամ-
րացված, չորացած կավամանի վրա յուղոտ, գուցե ներկախառն բարակ
կավի զանգված քսելով, որը թրծումից հետո առաջացնում է հարթ և
նուրբ, մի փոքր ճաքճքված մակերես: Դժվար է ասել, թե այդպիսի
արտակարգ, երբեմն հայելանման, արծաթափայլը ի՞նչ եղանակով է
ստացվել: Արդյոք հենց նե՞րկն է իր մեջ այդ փայլը պարունակել, թե՞
անգոբը պատելուց հետո վարպետները որևէ այլ տեխնիկական հնարքի
են դիմել: Այդ մասին գրականության մեջ կան տարբեր կարծիքներ:
Կատարված որոշ փորձեր ցույց են տվել, որ թրծումից առաջ փայլեցրած
խեցեղենը, դրանից հետո իր փայլը լրիվ չի պահպանում, խամրում է:
Ենթադրվում է, որ խեցանոթը լրացուցիչ փայլեցման պետք է ենթարկ-
վեր թրծումից հետո:
Կավամանների աստառը ներկված է տարբեր գույներով՝ շագա-
նակագույն, մոխրագույն, մարմնագույն, վարդագույն, դեղին, սև և ան-
գամ մանուշակագույն: Սովորաբար ամանի շուրթը ներսից լայն ժա-
պավենաձև փայլեցված է լինում: Խեցեղենի հարդարելուն և կոկելուն են
ծառայել քարե կոկիչները, որոնցից մեծ քանակությամբ հայտնաբեր-
վում են համարյա բոլոր վաղ բրոնզեդարյան բնակատեղիներում:
Հայտնաբերված ամբողջ խեցեղենը ըստ որակի կարելի է բա-
ժանել երկու խմբի՝ բարձրարվեստ և հասարակ: Հասարակ խեցեղենը
մեծ մասամբ խոհանոցային է՝ մրից սևացած, անզարդ, անփայլ մա-
կերեսով: Պատրաստված է խոշոր ավազախառն, վատ հունցված և
մշակված կավից, ունի ոչ հավասար թրծում: Կրակի ուժեղ ազդեցու-
թյունից շուտ քայքայվում և փշրվում է: Նման կավից են պատրաստված
օջախները և օջախի հենակները: Այս խեցեղենը արտաքինից պատած է
դեղին կամ վարդագույն կավի նուրբ շերտով:
Բարձրարվեստ խեցեղենը պատրաստված է լավ հունցված,
մշակված բարձրորակ կավից և աչքի է ընկնում իր արտակարգ թրծու-
մով: Ունի կոկված, երբեմն հայելանման հարթեցրած մակերես, որը
գերազանցապես զարդանախշված է: Առանց բացառության՝ բոլորի
շուրթերը նուրբ են և եզերված անկյունային նեղ ժապավենով: Մեծա-
մասնությանը բնորոշ է փոքրիկ ներճկված հատակ: Խեցեղենի այս
խումբն աչքի է ընկնում մասերի համաչափությամբ և զարդանախշերի
կատարման բարձր ճաշակով:
Կուր-արաքսյան մշակույթի խեցեղենի հարդարման եղանակ-
ները հետևյալն են.
1. Ռելիեֆ,
14