MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 13

ցեղեն նկատվում է միայն մի քանի կուր-արաքսյան հուշարձաններում ( Շենգավիթ, Կվացխելեբի, Նախիջևանի Քյուլ-թեփե I ), այն էլ հատու- կենտ օրինակներով: Այն գլխավորապես ներկայացված է բազմազան անոթներով, որոնց, ըստ ձևի և գործածության, կարելի է բաժանել հետևյալ հիմնա- կան խմբերի. կարասներ, թաղարներ, գավաթներ, կճուճներ, թասեր, քրեղաններ, գավեր, տապակարաններ-սաջեր, ձագարներ, քամիչներ, մինիատյուր կավամաններ, օջախներ, օջախների հենակ-պատվան- դաններ: Դրանք բոլորը պատրաստված են ձեռքով: Բրուտները օգտա- գործել են տեղական կավը և նրան ավելի կայունություն, ամրություն տալու համար խառնել են տարբեր նյութեր, օրինակ` խճավազ կամ ուղղակի գետավազ, երբեմն նաև` մանր ջարդած խեցի: Հանդիպում են խեցու բեկորներ, որոնց կտրվածքում երևում են այրված խոտի կամ հարդի հետքեր 3 : Խեցեղենի էական հատկանիշներից մեկը կառուցման եռամաս- նությունն է, այսինքն՝ այն ունի երեք ծավալային հորիզոններ բաղկա- ցած ստորին` դեպի վեր լայնացող մասից, միջին՝ տակառաձև կամ ուռուցիկ հատվածից և վերին՝ գլանաձև ներճկված վզից: Սովորաբար անոթի իրանի և վզի միացման հատվածում առաջանում էր հորիզո- նական գոտի: Կանթերը պատրաստվում էին առանձին, որից հետո ամրացվում իրանին: Խեցեղենի մի մասին բնորոշ է բազմաշերտությունը, մասնավո- րապես միջին մասը մոխրագույն է, դրսի կողմը` սև, ներսը՝ վարդա- գույն: Ըստ Բ. Կուֆտինի, դա կարող էր ստացվել երկու եղանակով, կա՛մ կավե կմախքի վրա դրսից և ներսից թաց ու յուղոտ կավի շերտեր քսելու եղանակով, կա՛մ թրծման ուղղորդվող ռեժիմով, երբ կավամանը կրակի վերականգնող ազդեցությանն է ենթարկվում միայն դրսից, իսկ ներսի մասը՝ ոչ, այդ պատճառով էլ աստառը մնում է բաց գույնի և ստացվում է « վարդագույն աստառով խեցեղեն » 4 : Խեցեղենի մեծամասնությունը արտաքինից պատված է սև, եր- բեմն վարդագույն, մոխրագույն, նարնջագույն, սակավ շագանակագույն 3 Խանզադյան Է., Գառնի, IV, Երևան, 1969, էջ 46-83: Կուր-արաքսյան մշակույթի որոշ հուշարձաններում հայտնաբերվել են խեցանյութի բեկորներ, որոնք կրում են պարզագույն դուրգի հետքեր (Мунчаев Р. М., Кавказ на заре Бронзого века, Москва, 1975, стр. 161). 4 Куфтин Б., Урартский “колумбарий”…, стр. 76-77. 13