MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 12

Խաչատրյանի, Ս. Եսայանի, Ռ. Բադալյանի, Լ. Պետրոսյանի, Կ. Քուշ- նարյովայի, Օ. Ջափարիձեի, Ա. Սագոնայի և այլոց աշխատանքներում 2 : Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան խեցեգործական արտադրանքը հատկապես առանձնանում է իր զարդաբանությամբ: Չնայած կուր-արաքսյան հուշարձանների նյութերի ուսումնասիրու- թյուններում հեղինակները միշտ էլ անդրադարձել են տվյալ ժամանա- կաշրջանի խեցեղենի զարդարման հարցերին, սակայն այս խնդրին վերաբերող ամփոփ ուսումնասիրություն դեռ չի կատարվել: Վաղ բրոն- զի դարի խեցեղենի զարդարվեստը վեր հանելու համար առաջնային է համարվել ուսումնասիրել կատարման եղանակները: Խեցեղենը հնագույն մարդուն ծառայել է տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես երկրագործական և անասնապահական մթերք- ների, այնպես էլ օժանդակ ոլորտների՝ ձկնորսության, որսորդության և հավաքչության միջոցով ձեռք բերված սննդամթերքի մշակման ու պահ- պանման համար: Դրանով է բացատրվում կավամանների ձևերի և չա- փերի բազմազանությունը: Լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան մշակույթն աչքի է ընկնում հատկապես իր ինքնատիպ և հարուստ խեցեղենով, որով և այն հիմ- նականում տարբերվում է Հին Արևելքի համաժամանակյա այլ մշա- կույթներից: Նշենք, որ այս խեցեղենը ո՛չ տեխնոլոգիական հատկա- նիշներով, ո՛չ ձևով, ո՛չ զարդարման բնույթով կապված չէ Անդրկով- կասի մ.թ.ա. V-IV հազ. հուշարձանների խեցեղենի հետ: Այն ավելի կատարյալ է իր որակով, պատրաստման տեխնիկայով և բազմազան իր ձևերով: Այդ խեցեղենին բնորոշ չէ գունազարդումը: Գունազարդ խե- Հմմտ.՝ Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հա- զարամյակում, Երևան, 1967; Եսայան Ս., Հայաստանի հնագիտությունը, Երևան, 1992; Куфтин Б., Урартский “колумбарий” у подошвы Арарата и куро- аракский энеолит, ВГМВ, 13, 1943 ; Мартиросян А.А., Армения в эпоху Бронзы и Раннего Железа, Ереван, 1964 ; Кушнарева К. Х., Чубинашвили Т., Древнейшие культуры Южного Кавказа, Ленинград, 1970 ; Бадалян Р. С., Раннебронзовое поселение близ с. Карнут, Պատմաբանասիրական հանդես, 1984, N 1, էջ 229- 237 ; Петросян Л. А., Раскопки памятников Кети и Воскеаска (III-I тыс. до н.э.), Ер., 1989 ; Кушнарева К., Южный Кавказ в IX-II тыс. до н.э., С. Петербург, 1993 ; Sagona A., The Caucasian Region in the Early Bronze Age, BAR IS 214, 1984: Առավել թարմ անդրադարձումների համար տես և հմմտ.՝ Chronologies des Pays du Caucase et de l’Euphrate aux IVe-IIIe Millenaires, Actes du Colloque d’Istanbul, 16-19 decembre 1998, Marro C., Hauptmann H. (eds.), Varia Anatolica XI, Paris 2000. 2 12