MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 11

Հ Ի Ն Ե Վ Մ Ի Ջ Ի Ն Դ Ա Ր ԵՐ Ի Պ Ա Տ ՄՈ Ւ Թ Յ Ո Ւ Ն ԱՆՆԱ ԱԶԻԶՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) ԿՈՒՐ-ԱՐԱՔՍՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ԶԱՐԴԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԿ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՐՁ Վաղ բրոնզի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհն ընդ- գրկվում է ինքնատիպ մի մշակույթի սահմաններում, որը հայտնի է Կուր-արաքսյան կամ շենգավիթյան անուններով 1 : Հայտնի է, որ այն տարածվում է մինչ հյուսիսային Կովկաս, Պաղեստին և կենտրոնա- արևմտյան Իրան: Կուր-արաքսյան մշակույթի բնակավայրերը տեղա- կայված են գետերի մոտ՝ բնականորեն ամրացված բլուրների և բլրաձև բարձունքների վրա, ինչպես նաև գետային և լեռնային հարթակներում` երկրագործության և անասնապահության զարգացման համար բարե- նպաստ տարածքներում: Հարթավայրերում այդ բնակավայրերը երբեմն իրենցից ներկայացնում են մոխրաբլուրներ: Մ.թ.ա IV հազ. կեսերից մինչ III հազ. վերջին քառորդը գոյատևած կուր-արաքսյան մշակույթի տնտեսական կյանքում մեծ տեղ է գրավել խեցեգործությունը: Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան խեցեգործության նմուշներն այնքան ինքնատիպ են, որ հաճախ խնդրո առարկա մշակույթը անվանում են նաև « կարմրասև կոկված խեցեղենի մշակույթ »: Այս մշակույթի անվանադիր Բ. Կուֆտինը առաջիններից մեկն էր, որ առանձնացրեց կուր-արաքսյան խեցեղենի հիմնական հատկանիշները: Հայաստանի տարածքի կուր-արաքսյան խեցեղենի տիպաբանության, լոկալ-ժամանակագրական խմբերի առանձնացման հարցերը մեծ տեղ են գրավում Հ. Մարտիրոսյանի, Է. Խանզադյանի, Տ. 1 1936-1938 թթ.-ին հայ հնագիտության ռահվիրաններից մեկի՝ Ե. Հ. Բայբուրթ- յանի կողմից տրված «շենգավիթյան» մշակույթը, հետագայում՝ Բ. Կուֆտինի կողմից (1944 թ.) վերանվանվեց «կուր-արաքսյան» մշակույթ: Տվյալ մշակույթի անվանաբանական խնդիրների վերաբերյալ նախատեսում ենք առաջիկայում հանդես գալ նոր աշխատանքով: 11