MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 15
2. Ներճկված
3. Ռելիեֆ-ներճկված
4. Գծազարդ
5. Ակոսազարդ
6. Ծեփածո (վերադիր)
7. Գունազարդ
8. Փայլաներկը հեռացնելու եղանակ:
Տվյալ աշխատանքի սահմաններում, Ագարակի վաղ բրոնզեդար-
յան բնակավայրի մի խեցեղեն բեկորի (Նկ. 1, 3) էքսպերիմենտալ
ուսումնասիրման/կրկնօրինակման հիման վրա, փորձ է կատարվել
վերականգնել միայն ներճկված եղանակով կատարված մեկ զարդա-
մոտիվ, որն իրականացվել է հետևյալ ձևով. պատրաստի, բայց դեռ
հում՝ չթրծած անոթի վրա նախնական որևէ գործիքի (հմմտ. Նկ. 2) օգ-
նությամբ ուրվագծվում էր տվյալ հորինվածքը, այսինքն՝ նախշը կամ
կոմպոզիցիան, որից հետո հատուկ գործիքի լայն, ներճկված մասով
ուրվագծված նախշը մշակվում էր: Կատարված գործողությունից անմի-
ջապես հետո զարդամոտիվը հղկվում և բերվում էր վերջնական տեսքի,
այնուհետև նոր թրծվում: Ներճկման եղանակով կատարված մոտիվ-
ները անոթի ընդհանուր մակերեսից ցածր են: Սա իր հերթին ունի կա-
տարման տարբերակներ՝ ուղղված մասնավորապես խոր կամ թույլ
ներճկմանը (Նկ. 4-6):
Այս ներճկման եղանակը ունի իր կատարման տարբերակները`
մատնեքազարդ (կանելյուր) և փոսիկազարդ (սեղմելու եղանակ):
Մատնեքազարդ ( կանելյուր - ֆր. cannelure - ուղղահայաց ներ-
ճկում ). կատարվում էր թաց կավամանի վրա մատով կամ մատներով,
նաև ուռուցիկ վերջավորություն ունեցող գործիքով: Այն արվում էր
ուժգին կամ թույլ սեղմելու միջոցով: Այնուհետև անոթը թողնում էին
չորանալու, ապա` թրծում (Նկ. 7):
Սեղմելու եղանակով կատարված փոսիկազարդ. սովորաբար այս
զարդը իրականացվում էր թաց խեցեղենի վրա: Անոթի համա-
պատասխան հատվածի վրա մատով սեղմվում (ներճկվում) էր զարդը:
Հնարավոր է նաև, որ զարդն արվել է կիսակլոր կամ կլոր ծայր ունեցող
գործիքի միջոցով, որից հետո հղկվում էր, ապա` թրծվում: Արդյունքում
ստացվում էր կլոր կամ ձվաձև փոսիկավոր-ներճկված զարդ (Նկ. 8):
Նման էքսպերիմենտալ ուսումնասիրությունը մեր առաջին
փորձն է վաղ բրոնզեդարյան մշակույթի զարդամոտիվների կատար-
ման եղանակների ուսումնասիրման հարցում:
15