MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 134
սիններին կորցրած տիկնայք, «իբրեւ այրիք սգաւորք», հրաժարվել են
ճաշի սպասավորներից, լվացումներից, օծումներից և ազնիվ հանդերձ-
ներից։ Նրանք սնվել են կորեկհատով, բանջարեղենով և միայն ջուր են
խմել 69 : Տաթևացին նույնպես վկայում է, որ հայերը սուգն անցկացրել են
«ի սով եւ ի ծարաւ» 70 ։ Տակավին XVI դ. Սիմեոն Այրիվանեցին, ողբալով
Տրդատի թախթը 71 , ասում է. «պահս կարդացէք՝ պահք արտասուաց» 72 ։
Ինքնին հասկանալի է, որ հանգուցյալի հարազատի կողմից
պահվող այս պասը հանգուցյալի հոգու փրկության համար է։
Կամավոր պասերը պահվել են մեկ անգամ ՝ որևէ նպատակի
համար, կամ մի քանի տարի շարունակ, օրինակ՝ Սուրբ Կարապետի
պասը և այլն։
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ կարող ենք արձանագրել հե-
տևյալը։
Կամավոր պասերը ոչ տոնացուցային պասերն են, որոնք պահ-
վում են անհատի ցանկությամբ հիմնականում որևէ նպատակի իրա-
կանացման համար։ Դրանց մասին հիշատակություններ են հանդիպում
V դ. մինչև XX դարասկիզբ հիմնականում մատենագրական և ազ-
գագրական սկզբնաղբյուրներոմ։ Դրանք ունեցել են տարբեր տևողու-
թյուններ (մեկօրյա, եռօրյա, շաբաթական, յոթնօրյա, քառասնորդական)
և նպատակներ (ամուսնություն, որդեծնություն, բժշկություն, դժբախ-
տությունից ազատում, սրբի բարեխոսությանն արժանացում, հանգուց-
յալի հիշատակի հարգում, ուխտագնացության նախապատրաստում և
այլն): Կամավոր պասի մեզ հայտնի ամենահին վկայությունը հանգուց-
յալի հիշատակին պահվող պասն է, որը թվագրվում է V դ.: VI դ.
հիշվում է քառասնօրյա, XIV դ.՝ Աթոռք կամավոր պասեր: Եզակի է
ավանդական կենցաղում եղած Վարդանանց պասը, որը երբևէ տոնա-
69 Հացունի Վ., նշվ. աշխ., էջ 446-447։ Հմմտ.՝ Եղիշէ, Վասն Վարդանայց եւ հայոց
պատերազմին, Մատենագիրք հայոց, հ. Ա, Ե դար, էջ 764-765: Ղազար Փար-
պեցի, Պատմութիւն հայոց, Մատենագիրք հայոց, հ. Բ, Ե դար, Անթիլիաս, 2003,
էջ 2305:
70 Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 670։
71 Թախթը համարժեք է թախտ բառին, որը փոխաբեական իմաստով նշանա-
կում է թագավորական իշխանություն (տե՛ս Աղայան Է., նշվ. աշխ., էջ 413,
սյունակ 1, 3)։
72 Հացունի Վ., նշվ. աշխ., էջ 446-447։ Հմմտ.՝ Ղևոնդ Ալիշան, Ողբանք ի վերայ
թախթին Տրդատայ թագաւորին, Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց, Վենե-
տիկ, 1890, էջ 368:
134