MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 133

նույնիսկ օրապասից, ազատ է, ինչը հրահանգված է Հովհան Մանդա- կունու Է. կանոնով 66 և նրան հաջորդող եկեղեցական հայրերի կար- գադրությամբ 67 ։ Վերը տեսանք, որ Ներսես Շնորհալուց սկսած՝ Համբարձումից մինչև Հոգեգալուստ ընկած տասնօրյակում հանդիպող երկու ուրբաթները և մեկ չորեքշաբթին պաս են՝ կերակրի մասով, իսկ եկեղեցում անփոփոխ պահվում է Տերունի տոնը: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ իննօրյա տևողությամբ այս պասը եղել է երկու պաս. առաջինը պահվել է Համբարձումից հետո երեք օր, մինչև Երկրորդ Ծաղկազարդ, որը նշվում է Համբարձմանը հաջորդող կիրակի, իսկ Երկրորդ պասը եղել է շաբաթապաս, սկսվել է Երկրորդ Ծաղկազարդին հաջորդող երկուշաբթիից և ավարտվել Հոգեգալստյան տոնով: Առա- ջինը եղել է կամավոր պաս: Երկրորդը մինչև XV դ. հիշատակվել է նաև Տոնացույցում, սակայն պարտադիր պաս չի եղել: Դրանից հետո գոյատևել է կամավոր սկզբունքով: Կանոնական, տոնացուցային, ինչ- պես նաև վերը բերված մյուս վկայությունները հուշում են, որ Համբար- ձումից մինչև Հոգեգալուստ ընկած շրջանի պասը բավականին հին է, և այդ շրջանն ամբողջությամբ կամ միայն չորեքշաբթին և երկու ուր- բաթները պաս պահելը թողնվել է անհատի կամքին: Ժամանակի ըն- թացքում այն վերածվել է պահոց մեկ շրջանի և նվիրված է եղել Համ- բարձման, Երկրորդ Ծաղկազարդի և Հոգեգալստյան տոներին, ինչը վկայում են այդ պասի անունները։ XV դ․ հետո մինչև XIX դ. վերջին և XX դ. սկզբները շարունակվել է պահվել սովորույթի ուժով՝ որպես կա- մավոր պաս։ Կամավոր պասի մի հետաքրքիր դրսևորում է սգավորների պասը։ Մերձավորի մահվան դեպքում հանգուցյալի ազգականները սգի ողջ ընթացքում կամավոր կերպով հրաժարվել են փափուկ կերա- կուրներից 68 ։ Այս պասը տեսնում ենք դեռևս Աստվածաշնչում, երբ Սավուղի մահվան առթիվ հրեաների յոթ օր պահք են պահում (Ա թագ., ԼԱ 13, Բ թագ., Ա 12), իսկ Հուդիթը (Ը 6) և Աննա մարգարեուհին (Ղուկ., Բ 37) ամբողջ այրիությունը պահքով են անցկացնում։ Հայոց մեջ այս պասը նույնպես բավականին հին է։ Եղիշեն և Ղազար Փարպեցին նկարագրում են, որ պատերազմի ժամանակ ամու- Կանոնագիրք հայոց, հ. Ա, էջ 497-498։ Հացունի Վ., նշվ. աշխ., էջ 436։ 68 Տվյալ դեպքում փափուկ կերակուրը նշանակում է քիմքին հաճելի, ոչ պա- սային կերակուր։ 66 67 133